00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսադիրներդ պոկելու եմ, ու դու էլ պատժվելու ես. Սաղաթելյանը` Հովհաննիսյանին

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սկսված պայքարն անկասելի է։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Վաղ առավոտից մի քանի ժամով փողոցները փակելու համար ոստիկանություն տարված ակտիվիստների 99 տոկոսն արդեն ազատ է արձակվել։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքում այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Պաշտոնական տվյալներով` 244 հոգի բերման են ենթարկվել, սակայն իրականում նրանց թիվը շուրջ 300 է։ Նրանց 99 տոկոսն արդեն ազատ է արձակվել, ու մեզ հետ են հիմա։ Մեր պայքարն անկասելի է, այս շարժումն էլ ավարտվելու է հաղթանակով»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով ոստիկանության իրականացրած գործողություններին, նա ընդգծեց, որ նրանցից ոմանք անցել են սահմանները։
Խոսելով ՊՊԾ գնդի պետ Սարգիս Հովհաննիսյանի` լրագրողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին (հարվածել է իրեն հարց տվող լրագրողին ու նկարահանող օպերատորին), Սաղաթելյանը վերջինիս պահվածքը որակեց որպես լկտի և սանձարձակ։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այդ անձը ոտքերով հարվածել է քաղաքացու, ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն է քաշել։

«Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի ու բռնի միջոցների, ուրեմն ես այս ժողովրդի անունից քեզ խոստանում եմ` ուսադիրներդ պոկելու եմ, ու դու էլ պատժվելու ես»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` ոստիկանության հետ խնդիր չունեն, սակայն որոշ ոստիկաններ ապօրինի պահվածք են դրսևորում, նրանք այսօր ֆիքսել են հատկապես 2 հոգու։
Սաղաթելյանը զգուշացրեց, որ խաղաղ անհնազանդության միջոցով հասնելու են «չարիքի հեռացմանը» (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը,- խմբ.)։ Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանի վրա պատրաստվում են նաև ցույց տալ այն անձանց դեմքերը, որոնք ոստիկանական համազգեստով են, սակայն կասկածվում են որոշ օլիգարխների թիկնապահը լինելու մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0