Այսօր` մայիսի 3–ին, առավոտյան մայրաքաղաք Երևանում վերսկսվեցին անհնազանդության ակցիաները։ Առավոտյան ցուցարարները փակեցին Կոմիտասի պողոտան, Բաղրամյան փողոցն ու երթևեկությունը կաթվածահար արին մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում։Օրվա ընթացքում անհնազանդության ակցիաներին միացան նաև մարզերից` իրենց տարածքներում փակելով ճանապարհներ։Տարբեր հանդերձանքներով ուժայինները ցուցարարներին հորդորում էին բացել փողոցները, պահանջը չկատարելու դեպքում` ուժով բերման ենթարկում նրանց։ Վերջին տվյալներով` այսօր տարբեր վարերից ոստիկանություն է տարվել 220 մարդ։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Անհնազանդության ակցիաների մասնակիցներից ոմանք ոստիկանությունում են։
Այսօր` մայիսի 3–ին, առավոտյան մայրաքաղաք Երևանում վերսկսվեցին անհնազանդության ակցիաները։ Առավոտյան ցուցարարները փակեցին Կոմիտասի պողոտան, Բաղրամյան փողոցն ու երթևեկությունը կաթվածահար արին մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում։
Օրվա ընթացքում անհնազանդության ակցիաներին միացան նաև մարզերից` իրենց տարածքներում փակելով ճանապարհներ։
Տարբեր հանդերձանքներով ուժայինները ցուցարարներին հորդորում էին բացել փողոցները, պահանջը չկատարելու դեպքում` ուժով բերման ենթարկում նրանց։
Վերջին տվյալներով` այսօր տարբեր վարերից ոստիկանություն է տարվել 220 մարդ։
Անհնազանդության ակցիայի մասնակիցները Խանջյան փողոցում (3 մայիսի, 2022). Երևան
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։