00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանձին մարդիկ որոշում են, որ իրենք կուսակցություն են. իշխանական պատգամավոր

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Բաժանորդագրվել
ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենսդրական փաթեթը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։ Այսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նաև շեշտեց, որ կան մեկ կամ մի քանի անհատների կողմից կառավարվող կուսակցություններ, և դրանց օրինակները, ըստ Խաչատրյանի, Հայաստանում այսօր էլ շատ են։
«Երբ որ առանձին մարդիկ որոշում են, որ իրենք կուսակցություն են։ Այս այլասերվածությունները պետք է աստիճանաբար վերացվեն»,- ասաց նա։
Օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության։
Ինչքան տանում են, էնքան մեր թիվը կրկնապատկվում է. Սաղաթելյան
Նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ դրանով նախատեսվում է պարզեցնել կուսակցություններում աուդիտի կազմակերպման կարգը, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը։

«Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,- ասաց փոխնախարարը։

Օրենսդրական փոփոխությունները, հեղինակների համոզմամբ, հնարավորություն կտան ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները։
Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական նիստերի քառօրյան։ Նիստին ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։
Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում, շարունակում են բոյկոտն ու չեն ներկայացել խորհրդարան։
Լրահոս
0