https://arm.sputniknews.ru/20220503/hajastani-ev-turqiaji-hatuk-nerkajacucichneri-errvord-handipumy-kajacel-e-41636563.html
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կայացել է
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կայացել է
Sputnik Արմենիա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումը կայացել է Վիեննայում։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T16:46+0400
2022-05-03T16:46+0400
2022-05-03T17:39+0400
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531373_0:41:1600:941_1920x0_80_0_0_4e27c1fb88ecce5fbb99a47cf61b08f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ երրորդ հանդիպումը կայացել է Վիեննայում։Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներում բանակցություն չկա, միայն ուղերձներ են․ թուրքագետՀատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում, իսկ առաջին հանդիպումը` հունվարի 14–ին Մոսկվայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531373_121:0:1544:1067_1920x0_80_0_0_7dd28ec46e43151354750fa598f373e5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կայացել է
16:46 03.05.2022 (Թարմացված է: 17:39 03.05.2022) Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումը կայացել է Վիեննայում։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ երրորդ հանդիպումը կայացել է Վիեննայում։
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։
Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում, իսկ առաջին հանդիպումը`
հունվարի 14–ին Մոսկվայում։