Ինչքան տանում են, էնքան մեր թիվը կրկնապատկվում է. Սաղաթելյան

© Sputnik / Andranik GhazaryanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իշխան Սաղաթելյանի տեղեկություններով` մարզերում ևս ցուցարարները փողոցներ ու միջմարզային մայրուղիներ են փակել։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այս պահին Երևանում շուրջ 20 բողոքի ակցիա է տեղի ունենում։ Այս մասին Սարյանի փողոցում ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս պահին Երևանում մոտ 20 հատ նման երթ է տեղի ունենում։ Ժողովուրդը փողոց է իջել, երևանցին փողոցում է։ Որքան ուզում են ձերբակալեն, որքան ուզում են` բերման ենթարկեն։ Ինչքան տանում են, էնքան մեր թիվը կրկնապատկվում է»,- ասաց նա՝ միասնության կոչ անելով ակցիային շենքերի պատուհաններից հետևող երևանցիներին։

Ավելի ուշ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ, իրենց տեղեկություններով, այս պահին մարզերում ևս ցուցարարները փողոցներ ու միջմարզային մայրուղիներ են փակել։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0