https://armeniasputnik.am/20220503/merdzdnestrum-ahabekchutjun-en-kankhel-chezvoqacrel-en-majaki-vra-drvats--drvony-41640319.html
Մերձդնեստրում ահաբեկչություն են կանխել, չեզոքացրել են «Մայակի» վրա տեղադրված դրոնը
Մերձդնեստրում ահաբեկչություն են կանխել, չեզոքացրել են «Մայակի» վրա տեղադրված դրոնը
Նման դրոնը կարող է մինչև 20 կիլոգրամ բեռ կրել ու մոտ 30 կիլոմետր տարածք հաղթահարել: 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T17:35+0400
2022-05-03T17:35+0400
2022-05-03T19:05+0400
ահաբեկչություն
ուկրաինա
ռադիո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/03/41636382_0:67:1280:787_1920x0_80_0_0_44d176f1b0509fc69dc5feb3b4c571c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում (չճանաչված պետություն) անցած գիշեր ահաբեկչության փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձդնեստրի ТСВ հեռուստաալիքին:ԱԹՍ-ի օգնությամբ նախատեսվում էր պայթեցնել այն շենքը, որում գտնվում է տրանսֆորմատորների սառեցման համակարգը: Պայթելու դեպքում ռադիոհեռուստակենտրոնն ամբողջությամբ շարքից դուրս կգար։Նշվում է, որ նման դրոնը կարող է մինչև 20 կգ բեռ կրել ու մոտ 30 կմ հեռավորություն հաղթահարել:Վերջին ժամանակաշրջանում 3 ահաբեկչություն է տեղի ունեցել Մերձդնեստրում՝ Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքում, Պարկանի գյուղին հարակից զորամասի մոտ և Մայակ գյուղի մոտ գտնվող ռադիոհեռուստատեսային կենտրոնի աշտարակի վրա։ Հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։ՌԴ-ն դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում Մերձդնեստրին ներգրավելու փորձերը, ընդ որում` Դնեստրի Լևոբերեժիեի իրադրությունը վերահսկում են խաղաղապահները։«Ազովի» գրոհայիններն օգտվել են լռության ռեժիմից ու կրակային դիրքեր զբաղեցրել. ՌԴ ՊՆՄերձդնեստրը, որի բնակիչների 60%-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր Մոլդովայի կազմից դուրս գալ դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ մտավախ, որ ազգայնականության ալիքի վրա Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին, երբ Մոլդովայի իշխանությունը խնդիրը լուծելու անհաջող փորձ արեց, Մերձդնեստրը փաստացի դարձավ Քիշնևի կողմից չվերահսկվող տարածք։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/03/41636382_72:0:1209:853_1920x0_80_0_0_c77372175a8484f161131af477327665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ահաբեկչություն, ուկրաինա, ռադիո
ահաբեկչություն, ուկրաինա, ռադիո
Մերձդնեստրում ահաբեկչություն են կանխել, չեզոքացրել են «Մայակի» վրա տեղադրված դրոնը
17:35 03.05.2022 (Թարմացված է: 19:05 03.05.2022) Նման դրոնը կարող է մինչև 20 կիլոգրամ բեռ կրել ու մոտ 30 կիլոմետր տարածք հաղթահարել:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում (չճանաչված պետություն) անցած գիշեր ահաբեկչության փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձդնեստրի ТСВ հեռուստաալիքին:
«Այսօր՝ ժամը 02։00-ին, «Մայակ» ռադիոհեռուստակենտրոնում դիվերսիայի երկրորդ փորձն է իրականացվել։ Երկու կիլոգրամ պլաստիդով ու 5 լիտր հրկիզող խառնուրդով բեռնատար դրոն է չեզոքացվել։ Պայթուցիկ սարքը պետք է գործի դրվեր հեռավար տարբերակով՝ ռադիոազդանշանի օգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԹՍ-ի օգնությամբ նախատեսվում էր պայթեցնել այն շենքը, որում գտնվում է տրանսֆորմատորների սառեցման համակարգը: Պայթելու դեպքում ռադիոհեռուստակենտրոնն ամբողջությամբ շարքից դուրս կգար։
Նշվում է, որ նման դրոնը կարող է մինչև 20 կգ բեռ կրել ու մոտ 30 կմ հեռավորություն հաղթահարել:
Վերջին ժամանակաշրջանում 3 ահաբեկչություն է տեղի ունեցել Մերձդնեստրում՝ Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքում, Պարկանի գյուղին հարակից զորամասի մոտ և Մայակ գյուղի մոտ գտնվող ռադիոհեռուստատեսային կենտրոնի աշտարակի վրա։ Հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։
ՌԴ-ն դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում Մերձդնեստրին ներգրավելու փորձերը, ընդ որում` Դնեստրի Լևոբերեժիեի իրադրությունը վերահսկում են խաղաղապահները։
Մերձդնեստրը, որի բնակիչների 60%-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր Մոլդովայի կազմից դուրս գալ դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ մտավախ, որ ազգայնականության ալիքի վրա Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին, երբ Մոլդովայի իշխանությունը խնդիրը լուծելու անհաջող փորձ արեց, Մերձդնեստրը փաստացի դարձավ Քիշնևի կողմից չվերահսկվող տարածք։