https://armeniasputnik.am/20220503/rvobert-qvocharjani-u-armen-gevvorgjani-dem-harucvats-qrgvortsvov-nisty-hetadzgvec-41631572.html
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց
ՀՀ նախկին փոխվարչապետի պաշտպանը պետք է դատարանին բացատրի իր քայլը։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T15:36+0400
2022-05-03T15:36+0400
2022-05-03T15:45+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
արմեն գևորգյան
դատարան
աննա դանիբեկյան (դատավոր)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/16/38968305_0:83:1600:984_1920x0_80_0_0_6c7bbffebbefd621257265ea734bca95.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց։Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ մեկ այլ դատական նիստ ունի, և իր պաշտպանյալի ազատության հարցն է քննարկվելու։Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի ճշտի տեղեկությունը, իսկ այդ ընթացքում Սահակյանը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ուշանում էր հաջորդ նիստից։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարան` դատավորին ինքնաբացարկ հայտնելու և Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը կասեցնելու վերաբերյալ։ Երկու դեպքում էլ դատավոր որոշեց չքննել միջնորդությունները։Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ՍԴ-ն որոշել է, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը՝ հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/16/38968305_130:0:1553:1067_1920x0_80_0_0_b1e213eb04fff7374e2b6729650b5ccd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, արմեն գևորգյան, դատարան, աննա դանիբեկյան (դատավոր)
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով նիստը հետաձգվեց
15:36 03.05.2022 (Թարմացված է: 15:45 03.05.2022) ՀՀ նախկին փոխվարչապետի պաշտպանը պետք է դատարանին բացատրի իր քայլը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ մեկ այլ դատական նիստ ունի, և իր պաշտպանյալի ազատության հարցն է քննարկվելու։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի ճշտի տեղեկությունը, իսկ այդ ընթացքում Սահակյանը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ուշանում էր հաջորդ նիստից։
Ընդմիջումից հետո Դանիբեկյանը հայտնեց, թե քանի որ պաշտպանը լքել է նիստերի դահլիճն առանց դատարանին տեղեկացնելու, ուստի հաջորդ նիստին պետք է դատարանին բացատրի իր քայլը։ Քանի որ պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը չի կարող շարունակվել, ապա այն կհետաձգվի, և հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 10-ին` ժամը 13-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարան`
դատավորին ինքնաբացարկ հայտնելու և
Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը կասեցնելու վերաբերյալ։ Երկու դեպքում էլ դատավոր որոշեց չքննել միջնորդությունները։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ-ն որոշել է, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը՝ հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։