Ուկրաինայի մարտական տեխնիկան նորոգվելու և արդիականացվելու է Սլովակիայում

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՈւկրաինական մարտական տեխնիկա
Ուկրաինական մարտական տեխնիկա - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Ուկրաինական մարտական տեխնիկա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սլովակիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են աջակցել Ուկրաինային։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի –Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի մարտական տեխնիկան կնորոգվի ու կարդիականացվի Սլովակիայի պաշտպանական ձեռնարկություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ТА3 հեռուստաալիքին, որը մեջբերում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մարտին Կովալ-Կակաշչիկովայի խոսքը:
«Կարող եմ հաստատել, որ Konštrukta-Defence պետական բաժնետիրական ընկերությունը ուկրաինական մարտական տեխնիկայի նորոգման ու արդիականացման պայմանագիր է կնքել։ Առաջին պատվերը վերաբերում է ԲՌԴՄ-2 զրահամեքենաներին», - ասել է նա։
Հեռուստաալիքի հայտնում է, որ Սլովակիայի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուարդ Հեգերը և պաշտպանության նախարար Յարոսլավ Նադյան, բազմիցս հայտարարել են, որ պատրաստվում են հետագայում էլ աջակցել Ուկրաինային ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմական առումով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։
Լրահոս
0