00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը ևս զգուշացնում է` ակցիայի մասնակիցները զավթելու են ԱԺ շենքը

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանները բողոքի ակցիային
Ոստիկանները բողոքի ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Ոստիկանները բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով կրկնում է քիչ առաջ ԱԱԾ-ի տարածած տեղեկությունը, թե հակաօրինական գործողություններ են սպասվում Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, թե տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթել ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում՝ նույնպես կենթարկվեն պատասխանատվության:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԱԾ-ն ևս նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել` բոլոր քաղաքացիներին կոչ անելով տուրք չտալ սադրանքներին։
Հիշեցնենք` երեկ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքին Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այսօր ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը գալու է ԱԺ, մենք պետք է լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի և 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0