https://armeniasputnik.am/20220504/aghvan-hvovsepjani-pashtpanakan-kvoghmy-datavvorin-inqnabacarki-mijnvordutjun-nerkajacrec-41675446.html
Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարեցին, որ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է կանոնների խախտմամբ։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T16:17+0400
2022-05-04T16:17+0400
2022-05-04T16:34+0400
հհ գլխավոր դատախազություն
աղվան հովսեփյան
փաստաբան
երեմ սարգսյան
մնացական մարտիրոսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1896/28/18962849_0:0:1600:901_1920x0_80_0_0_8f9e6f5f357d310e5afdd084cc13a0b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հայաստանի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։Ի պատասխան Մարտիրոսյանը հայտարարեց, որ մակագրությունը կատարվել է այնպես, ինչպես պետք էր։Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատավորը պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի, քանի որ մակագրման գործընթացի օրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։Ավելի վաղ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի դատական դեպարտամենտը պատրաստվում է վերագործարկել դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի համակարգը։Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:Պարեկը կաշառք է վերցրել ու ձերբակալվել, գումար տվողը կալանավորվել է. մանրամասներՆա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1896/28/18962849_100:0:1524:1068_1920x0_80_0_0_e53dd410c2c25db5d1628672c997deeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ գլխավոր դատախազություն, աղվան հովսեփյան, փաստաբան, երեմ սարգսյան, մնացական մարտիրոսյան
Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
16:17 04.05.2022 (Թարմացված է: 16:34 04.05.2022) Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարեցին, որ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է կանոնների խախտմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հայաստանի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Երեմ Սարգսյանը հայտարարեցին, որ չնայած քրգործի շրջանակում առգրավված համակարգիչը վերադարձվել է Դատական դեպարտամենտ, գործը դատավոր Մարտիրոսյանին ձեռքով է մակագրվել, այլ ոչ թե ավտոմատ համակարգով։
Ի պատասխան Մարտիրոսյանը հայտարարեց, որ մակագրությունը կատարվել է այնպես, ինչպես պետք էր։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատավորը պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի, քանի որ մակագրման գործընթացի օրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։
Ավելի վաղ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի դատական դեպարտամենտը պատրաստվում է վերագործարկել դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի համակարգը։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի
սեպտեմբերի 7-ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին
կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։