https://armeniasputnik.am/20220504/nikvoly-paterazmi-khvorhrdanish-e-sharmazanvovy-hh-ishkhanutjunneri-hrazharakani-masin-41665196.html
Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է. Շարմազանովը` ՀՀ իշխանությունների հրաժարականի մասին
Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է. Շարմազանովը` ՀՀ իշխանությունների հրաժարականի մասին
Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T13:09+0400
2022-05-04T13:09+0400
2022-05-04T13:54+0400
բողոքի ակցիա
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/04/41697061_0:107:1600:1007_1920x0_80_0_0_e78f42757793caf9c15b9e0f38421ed7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ է` ՀՀ ներկայիս իշխանությունները զգում են այն վտանգը, որն արդեն մոտ է իրենց։Այս մասին Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյան փողոցով երթ իրականացնելիս։«Նրանք հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն։ Ինչքան էլ մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական մեծ շարժում է, այստեղ կան կուսակցականներ, սակայն հիմա որոշվում է Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իշխանությունները լավ էլ նկատում են երկրում ճգնաժամը, ուղղակի իրենք իրենց ցանկանում են համոզել, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամը։Նա շեշտեց` Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ անգամ ժողովրդին խաբել է, բայց հիմա պետք է հեռանա. «պետք է դուրս շպրտել կապիտուլյանտների «շայկային», քանի որ վերջիններս 30-ամյա հաղթանակները դարձրել են պարտություն ու պատերազմ են բերել»։Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ Ցուցարարները 15։30-ին վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/04/41697061_171:0:1595:1068_1920x0_80_0_0_6f4fa12aed93847946f420a086e799b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոքի ակցիա, երևան
Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է. Շարմազանովը` ՀՀ իշխանությունների հրաժարականի մասին
13:09 04.05.2022 (Թարմացված է: 13:54 04.05.2022) Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ է` ՀՀ ներկայիս իշխանությունները զգում են այն վտանգը, որն արդեն մոտ է իրենց։
Այս մասին Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյան փողոցով երթ իրականացնելիս։
«Նրանք հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն։ Ինչքան էլ մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական մեծ շարժում է, այստեղ կան կուսակցականներ, սակայն հիմա որոշվում է Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իշխանությունները լավ էլ նկատում են երկրում ճգնաժամը, ուղղակի իրենք իրենց ցանկանում են համոզել, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամը։
Նա շեշտեց` Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ անգամ ժողովրդին խաբել է, բայց հիմա պետք է հեռանա. «պետք է դուրս շպրտել կապիտուլյանտների «շայկային», քանի որ վերջիններս 30-ամյա հաղթանակները դարձրել են պարտություն ու պատերազմ են բերել»։
«Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է։ Ինքն է խոստովանել, որ 5000 երեխայի մահվան ու զոհաբերության պատճառն է, Շուշին ու Հադրութն է տվել, մնում է, որ ինչ անի։ Չի ուզում գնա, ուրեմն խաղաղ անհնազանդության ակցիաներով պետք է ցույց տանք իրեն ու իր խունտային հեռացնել իշխանությունից»,– ասաց Շարմազանովը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ Ցուցարարները 15։30-ին վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։