00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել խոստացած բացահայտումը

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Աժ Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ (13 ապրիլի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Աժ Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ (13 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Աժ Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ (13 ապրիլի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱԺ-ի նիստի ընդմիջումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել ընդմիջումից առաջ խոստացած բացահայտումը, որի մասին ակնարկել էր ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին պատասխանելիս։
Պատասխանը, սակայն, մնաց անավարտ, քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո հայտարարվեց ընդմիջում, և ուղիղ եթերն ընդհատվեց։
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց շարունակել անավարտ մնացած պատասխանը, բայց Փաշինյանը հրաժարվեց` ասելով, որ չի ցանկանում հետևից խոսել։

«Ես այդ հարցին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ, բոլորի աչքերի մեջ»,- ասաց նա։

Փոխարենը Փաշինյանը պատասխանեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի` ընդդիմության փողոցային պայքարի մասին հարցին։
Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։
«Նրանց թվում է, թե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի»,- ասաց նա` հիշեցնելով Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի զրույցը, երբ երիտասարդ դերասանը վարպետին ասել է, թե ուզում է Օթելլո մարմնավորել, իսկ Փափազյանը պատասխանել է. «Տղաս, ամեն սև բան Օթելլո չէ»։
«Թերևս սրանով կարելի է ամբողջացնել ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։
Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։
Լրահոս
0