00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանն առաջարկում է բանակ տանել ակցիայի մասնակիցներին. Սեյրան Օհանյանի արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյանը բողոքի ակցիային
Սեյրան Օհանյանը բողոքի ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Սեյրան Օհանյանը բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ԱԱԾ-ին և ոստիկանությանը հավաքագրել բերման ենթարկվածների տվյալները և ՊՆ-ին փոխանցել։ Սեյրան Օհանյանն էլ հիշեցնում է` ինչպես են կատարել մոբիլիզացիայի ծրագիրը պատերազմի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքագրել ակցիաների ժամանակ բերման ենթարկված տղաների տվյալները և փոխանցել ՊՆ-ին։ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել` հավելելով, թե բերման ենթարկվածների մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»,- գրել է Քոչարյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ԶՈւ զորահավաքային պլանը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները չեն կարող ընտրովի լինել։ Բացի այդ, հատկապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իրավունք չունի նման անհիմն հայտարարություններ անելու։

«Արդյո՞ք նույն հանձնաժողովը մինչև 44-օրյա պատերազմը և այդ ընթացքում և դրանից հետո վերահսկողություն իրականացրել է, թե ինչպես է իրականացվել ԶՈւ զորահամալրման բոլոր միջոցառումները։ Ոչ մի բան էլ չեն արել, մատը մատին չեն խփել` իրենք իրենց ղեկավարի հետ միասին տապալել են մոբիլիզացիոն ամբողջ ծրագիրը»,- ասաց Օհանյանը։

Նա համոզված է, որ ակցիաների մասնակիցների մեծ մասը ծառայել են և մասնակցել պատերազմի։ Բացի այդ, նրանք իրենց ակցիաներն իրականացնում են օրենքի շրջանակում։ Սա, ըստ Օհանյանի փաստում է, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց ըմբոստությունն են արտահայտում, գաղափարական իրենց շարժումն են իրականացնում։
«Խորհուրդ կտամ Քոչարյանին, որ իր կողքը նայի և տեսնի` ովքե՞ր են այնմարդիկ, որ բանակում չեն ծառայել և այսօր էլ թաքնված են տարբեր տեղերում։ Ո՞վ է խանգարում այսօրվա իշխանություններին մոբիլիզացիա իրականացնել ըստ ծրագրի և համալրել բանակը, լուծել բանակի առջև ծառացած խնդիրները։ Ի՞նչ է` հաշվառումը, հավաքագրումը և ճշտումը վերաբերում են միայն ընդդիմությա՞նը, անհատների և այն քաղաքական ուժերին, որոնք պայքարում են այս երկիրը թրքահպատակության տանող իշխանությունների դե՞մ»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց`ինչո՞ւ սահման չեն գնում «հաստավիզ շատ-շատ ոստիկաններ», որոնք բռնություն են կիրառում, ինչո՞ւ կառավարության աթոռին կառչած անձը ժամանակին մոբիլիզացիա չի արել և ինչո՞ւ է մտածում միայն իր աթոռի մասին։ Օհանյանի խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը «թքած ունի» անվտանգության և սահմանների վրա, բայց ուռճացնում է ոստիկանական կառույցները։
«Այս ամենը ցույց է տալիս, որ Անդրանիկ Քոչարյանի արտահայտություններում քաղաքական հետապնդման տարր կա, ավելի ճիշտ, սա դասական քաղաքական հետապնդում է։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենց ղեկավարության ժամանակ զորային կառույցը, զինվորական ծառայությունը փորձում են քաղաքական հետապնդման վերածել` հայ ժողովրդի, հայ երիտասարդ ավյունի նկատմամբ` չնայած որ դրա շնորհիվ է, որ ամբողջ պատմության ընթացքում կարողացել ենք պահպանել մեր ինքնությունն ու ծնկի չիջնել հակառակորդի առջև»,- իր խոսքն ամփոփեց Օհանյանը։
Մայրաքաղաքում փողոցներ են փակվել. ընդդիմադիրները երթեր են անցկացնում
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0