00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկաններն առգրավել են քաղաքացիների հեռախոսները` նրանց նույնականացնելու նպատակով. ՄԻՊ

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության աշխատակից
Ոստիկանության աշխատակից - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Բաժանորդագրվել
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն արագ արձագանքման այցերի ընթացքում վերջին 2 օրերին այցելել են ոստիկանության 4 բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է վերջին երկու օրվա ընթացքում ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատամբ թույլ տրված խախտումների դեպքերի մասին ամփոփ տեղեկանք։
Դրա համաձայն` ոստիկանության ծառայողներն առգրավել են քաղաքացիների անձնական բջջային հեռախոսները` դրանց միջոցով անձին ստիպողաբար նույնականացնելու նպատակով։

«Քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս «Վայբեր» անձնական հաշիվ, իմացել նրա անունը, այնուհետև նույն հեռախոսաով, «ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջով պարզել վերջինիս անունը, ազգանունը և նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալներին»,– ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՄԻՊ աշխատակիցներն արձանագրել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Բերման ենթարկելիս 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին, նստեցրել են ոստիկանական մեքենան:
Արձանագրվել են նաև ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Քաղաքացիները պատմել են, որ ոստիկանի պահանջով դուրս են եկել երթևեկելի գոտուց ու քայլել մայթով: Բայց 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:
ՄԻՊ–ը նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսևորումներ է արձանագրել` ԶԼՄ–ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում։
«Ո՞ւմ ես վախեցնում, էս ժողովրդի՞ն». Բաղրամյանում իրավիճակը մի պահ լարվեց
Իսկ որոշ ԶԼՄ-ներ, ըստ պաշտպանի, շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարված մեկնաբանությունները։
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները մայիսի 3-ի և մայիսի 4-ի օրվա երկրորդ կեսին իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում այցելել են ոստիկանության 4 բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0