00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը ցուցարարներին թույլ տվեց ԱԳՆ շենքի ներսում բարձրացնել Արցախի դրոշը

© Sputnik / Hovhannes ShoghikyanԻշխան Սաղաթելյանն ԱԳՆ շենքի ներսում տեղադրեց Արցախի դրոշը
Իշխան Սաղաթելյանն ԱԳՆ շենքի ներսում տեղադրեց Արցախի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Բաժանորդագրվել
Ոստիկանության հետ բանակցելուց հետո Սաղաթելյանը հայտարարեց, որ մտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք՝ ներսում Արցախի դրոշը տեղադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Տևական բանակցությունների արդյունքում ոստիկանությունը բողոքի երթի մասնակիցներին թույլ տվեց ԱԳՆ շենքի ներսում տեղադրել Արցախի դրոշը։
Մինչ այդ ցուցարարները փորձել էին դրոշը բարձրացնել ԱԳՆ շենքի մուտքի դիմաց, բայց ոստիկանության միջամտությամբ դրոշը հանվել էր։
Դրանից հետո «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք նախարարությունների շենքից չեն հեռանա, քանի դեռ ԱԳՆ-ում չեն բարձրացրել Արցախի դրոշը։
Ի՞նչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո
«Այստեղ պետք է ծածանվի Արցախի դրոշը»,- հայտարարել էր նա։
Ոստիկանության հետ բանակցելուց հետո Սաղաթելյանը հայտարարեց, որ մտնում է արտաքին գործերի նախարարության շենք՝ ներսում Արցախի դրոշը տեղադրելու համար։
Նա խնդրեց մյուսներին սպասել իրեն դրսում։ Քիչ անց վերադառնալով, Սաղաթելյանն ասաց.

«Մեր առջև որևէ փակ դուռ չկա։ Մենք կարող էինք զոռով մտնել։ Բայց մտանք, տեղադրեցինք, որովհետև այս շենքում նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի բացառապես Արցախի ինքնորոշման համար։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։

Նրանք, ովքեր Արցախի շահերը չեն պաշտպանում, Սաղաթելյանի խոսքով, պետք է հեռանան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0