00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանքարդյունաբերողները կազատվեն պետտուրքից, բայց պետության եկամուտները կավելանան

© Sputnik / Armine AleksanyanԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Ամուլսար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մետաղների միջազգային գները 2021թ-ից էականորեն բարձրացել են` ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ վճարումների միջոցով ավելացնել նաև պետությանը մասնահանվող մասը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 2023թ-ի հունվարի 1-ից կդադարեցվի Հայաստանում պղնձի և մոլիբդենի խտահանքերի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում և Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծերը։
Տուրքերի փոխարեն նախագծով առաջարկվում է կիրառել ռոյալթիներ, եթե՝ մետաղների միջազգային գներով պայմանավորված, հանքարդյունաբերողների ու արտահանողների եկամուտները կգերազանցեն որոշակի շեմը։

«Մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ հարկային բեռի ավելացում չի լինի։ 10 տոկոսը գերազանցող շահութաբերության պայմաններում գերազանցող շահույթից կվճարվի լրացուցիչ ռոյալթի` 15 տոկոսի դրույքաչափով»,- ասաց Խաչատրյանը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ սահմանված պետտուրքի մեծությունը այսօր կախված չէ մետաղների գների փոփոխություններից, ինչը նշանակում է, որ դրանց հնարավոր նվազեցման դեպքում, երբ կազմակերպությունների եկամուտները կնվազեն, կարող են վճարունակության ռիսկեր առաջանալ, իսկ գների բարձրացման դեպքում, հակառակը` կազմակերպության շահույթը կմեծանա, մինչդեռ պետության եկամուտները դրանից չեն աճի։
«Մետաղների միջազգային գները 2021թ-ից էականորեն բարձրացել են` ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ վճարումների միջոցով ավելացնել նաև պետությանը մասնահանվող մասը»,- ասաց նախարարը։
Ֆինանսների նախարարության առաջարկած օրենսդրական փաթեթն արժանացավ կառավարության միաձայն հավանությանն ու առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը։
Հիշեցնենք` մետաղների միջազգային գները սկսել են բարձրանալ 2020թ-ի աշնանը, երբ պղնձի 1 տոնայի արժեքը 6 500-ից 2021թ-ի տարեսկզբին հասավ 7 800 դոլարի, իսկ 2022թ-ի մարտին` 9 505 դոլարի։
Լրահոս
0