Լևոն Արոնյանը Superbet Chess Classic-ում մեկնարկեց ոչ-ոքիով

© AFP 2023 / OLGA MALTSEVAԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միանձնյա առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որը հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է Grand Chess Tour-ի առաջին փուլը՝ Superbet Chess Classic-ը։ Մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ), որն առաջին տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ։
Ոչ ոքի ավարտվեցին նաև Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչի (ՖԻԴԵ) - Բոգդան-Դանիել Դեակ (Ռումինիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) պարտիաները։
Միանձնյա առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որը միակ հաղթանակը տարավ առաջին տուրում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Superbet Chess Classic-ում կանցկացվի 9 տուր։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։
Լրահոս
0