ԼՂ հիմնահարցի լուծման բանակցությունների հիմքում ՌԴ-ի մոտեցումը պետք է լինի. Սուրենյանց

© Sputnik / Andranik Ghazaryan«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սուրեն Սուրենյանցը նշում է, որ առանց ՌԴ-ի մոդերատորության հնարավոր չէ սահմանազատման հարցը լուծել։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ ԼՂ հիմնահարցի լուծման համար Ռուսաստանի մոտեցումը դնի բանակցությունների հիմքում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկխոսությանն այլընտրանք չկա. դրա այլընտրանքը պատերազմի ռիսկերն են։ Կարծում եմ` մինչև տարեվերջ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կունենանք, գուցե դիվանագիտական հարաբերությունների մասին հայտարարվի։ Իսկ հայ-ադրբեջանական գործընթացում Ռուսաստանի դերակատարումը կա, բայց ՌԴ-ն ծանրաբեռնված է այլ հարցերով»,-ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` առանց ՌԴ-ի մոդերատորության հնարավոր չէ սահմանազատման հարցը լուծել։
Ինչ վերաբերում է Եվրոպական միության մոտեցումներին, ապա դրանք, ըստ քաղաքագետի, շատ վտանգավոր են. ԵՄ-ն առաջարկում է փաթեթային լուծում, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցի համար։ Սուրենյանցը վստահեցնում է` այս պահին ԼՂ կարգավիճակի լուծումը հակոտնյա է մեր շահերին։ Նա հիշեցնում է` դրան զուգահեռ Ռուսաստանն առաջարկում է բազմափուլ լուծում, երբ առաջին փուլում պետք է ապաշրջափակման, սահմանազատման հարցերը լուծվեն և փոխվստահության մթնոլորտում միայն ԼՂ կարգավիճակի հարցը որոշվի։
Ուստի, Սուրենյանցը նշում է` կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան գործընթացի գայթակղությամբ չտարվի, քանի որ աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման հարցում ԵՄ-ն հաջողել է։
Լրահոս
0