Քաղաքացիները փողոցներ են փակել Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում

© Sputnik / Aram NersesyanՓակ փողոց
Փակ փողոց - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Փակ փողոց
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցուցարարները ոստիկաններին հորդորում էին գնալ և բացել Գորիս-Կապան ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը։
Տեղում կանգնած էին նաև բետոնախառնիչ և այլ մեքենաներ։ Պարեկային ծառայության աշխատակիցները փորձում էին բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը հորդորեց նրանց գնալ Սյունիք և բացել Գորիս-Կապան ճանապարհը։

«Պարոնա՛յք ոստիկաններ, հորդորում ենք գնալ և բացել Գորիս-Կապան ճանապարհն ու ազատել թշնամիներից, քանի որ մենք ցանկանում ենք ազատ շարժվել մեր հայրենիքի ինքնիշխան սահմաններում»,- ասաց երիտասարդը։

Ակցիայի մեկ այլ մասնակից կոչ արեց ոստիկաններին գնալ և Նիկոլ Փաշինյանին ասել, որպեսզի բացի ճանապարհը։
Նրանք վանկարկում էին` «Առանց Նիկոլ Հայաստան»։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բացեցին ճանապարհը։
Նոր Նորք, Դավթաշեն վարչական շրջաններում նույնպես կան փակ ճանապարհներ։
Արաբկիրում փակ է նաև Կոմիտաս-Հրաչյա Քոչար խաչմերուկը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
Լրահոս
0