00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյան
ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հովսեփյանի պաշտպանները ներպետական ատյաններում չհաջողելու դեպքում կդիմեն նաև Եվրոպական դատարան, որտեղ, ըստ Երեմ Սարգսյանի, ապօրինությունները վստահաբար կարձանագրվեն։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ ՔԿ նախկին նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«Որոշումը վերաքննության կարգով կարելի է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում` հրապարակվելու պահից տանսօրյա ժամկետում»,- նշեց Մարտիրոսյանը։

Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ակնհայտ է` այսօր Մնացական Մարտիրոսյանը մնաց Մնացական Մարտիրոսյան, ինչպես բոլոր գործերի ժամանակ է եղել։
«Եթե Աղվան Հովսեփյանին ազատ արձակեր, ես շատ լավ հասկանում եմ` իրեն (Մարտիրոսյանին - խմբ.) կպատժեին։ Եթե որևէ դատավոր մտածում է, որ չպատժվելու համար մեկ ուրիշին ապօրինի կալանքի տակ պետք է պահի, ապա լուրջ խնդիր կա։ Այսօր մենք կրկին գործ ունեցանք «չարդարադատության» հետ»,- նշեց Սարգսյանը։
Հովսեփյանի պաշտպանները ներպետական ատյաններում պատրաստվում են արդարության հասնել, սակայն չհաջողելու դեպքում կդիմեն նաև Եվրոպական դատարան, որտեղ, ըստ Երեմ Սարգսյանի, ապօրինությունները վստահաբար կարձանագրվեն։
Նշենք, որ մայիսի 5-ի դատական նիստի ընթացքում Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ է արել` ասելով, որ վերջին 3 տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե փորձի հեռանալ երկրից, իր որդիներին կկալանավորեն:

ՔԿ նախկին ղեկավարը խոսել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասին` ասելով, որ վերջինը դիմել էր իրեն` խնդրելով, որ կոմիտեում քննիչ աշխատի, սակայն մերժում էր ստացել։

Նրան խոսքով` ավելի ուշ նույն խնդրանքով իրեն դիմել էր նաև Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքն ինքը ևս մերժել էր։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Լրահոս
0