https://armeniasputnik.am/20220506/arcakhum-adrbejanakan-sharasjan-bernatary-harvatsel-e-hajkakan-taqsiin-ajn-ynkel-e-dzvoraky-41745619.html
Արցախում ադրբեջանական շարասյան բեռնատարը հարվածել է հայկական տաքսիին. այն ընկել է ձորակը
Արցախում ադրբեջանական շարասյան բեռնատարը հարվածել է հայկական տաքսիին. այն ընկել է ձորակը
Պատահարի ժամանակ տաքսու մեջ են եղել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T12:30+0400
2022-05-06T12:30+0400
2022-05-06T12:50+0400
արցախ
վթար
տաքսի
բեռնատար
արտակ բեգլարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/06/41745026_0:705:1537:1569_1920x0_80_0_0_7f9b3b93389ecd721a22171e2aa7ea6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախում ադրբեջանական բեռնատարների շարասյան մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը։Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կատարվածը որակում է որպես դիտավորյալ կատարված հանցագործություն։«Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»,– գրել է Բեգլարյանը Twitter-ի իր էջում։Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ իրենց գերատեսչությունում դեպքը գրանցվել է որպես նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։Նրա խոսքով` վնասի փոխհատուցման և մյուս բոլոր հարցերը գտնվում են ռուս խաղաղապահների տիրույթում, քանի որ այդ ճանապարհով ադրբեջանցիների ելումուտը նրանք են ապահովում։Նշենք, որ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև վթարի մասնակիցներից մեկը` «Թումո» կենտրոնի աշխատակից Խաչատուր Հայրապետյանը։ Նա նշել է, որ իրենց մեքենային հարվածելուց հետո ադրբեջանական բեռնատարը չի կանգնել։ Տաքսին սահել է դեպի ձորը և հետևանքները ողբերգական չեն եղել միայն վարորդի փորձառության շնորհիվ։ Մեքենայում գտնվող «Թումոյի» աշխատակիցներն անվնաս են մնացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/06/41745026_0:561:1537:1713_1920x0_80_0_0_a1e2316d5384214c547d32d1d24917bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, վթար, տաքսի, բեռնատար, արտակ բեգլարյան
Արցախում ադրբեջանական շարասյան բեռնատարը հարվածել է հայկական տաքսիին. այն ընկել է ձորակը
12:30 06.05.2022 (Թարմացված է: 12:50 06.05.2022) Պատահարի ժամանակ տաքսու մեջ են եղել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախում ադրբեջանական բեռնատարների շարասյան մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կատարվածը որակում է որպես դիտավորյալ կատարված հանցագործություն։
«Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»,– գրել է Բեգլարյանը
Twitter-ի իր էջում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ իրենց գերատեսչությունում դեպքը գրանցվել է որպես նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։
Նրա խոսքով` վնասի փոխհատուցման և մյուս բոլոր հարցերը գտնվում են ռուս խաղաղապահների տիրույթում, քանի որ այդ ճանապարհով ադրբեջանցիների ելումուտը նրանք են ապահովում։
Նշենք, որ դեպքի մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է նաև վթարի մասնակիցներից մեկը` «Թումո» կենտրոնի աշխատակից Խաչատուր Հայրապետյանը։ Նա նշել է, որ իրենց մեքենային հարվածելուց հետո ադրբեջանական բեռնատարը չի կանգնել։ Տաքսին սահել է դեպի ձորը և հետևանքները ողբերգական չեն եղել միայն վարորդի փորձառության շնորհիվ։ Մեքենայում գտնվող «Թումոյի» աշխատակիցներն անվնաս են մնացել։