«Ազովստալից» 50 խաղաղ բնակիչ է դուրս բերվել․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Алексей Куденко«Ազովստալ» գործարան
«Ազովստալ» գործարան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
«Ազովստալ» գործարան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Ազովստալ» գործարանում պահվող քաղաքացիական անձինք տարհանվել են Ռուսաստանի ղեկավարության նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից 50 խաղաղ բնակիչ է դուրս բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը։
«Փրկվել է 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 11 երեխա։ Դուրս բերված քաղաքացիական անձինք փոխանցվել են Միավորված ազգերի կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ՝ ժամանակավոր տեղակայման վայրեր տեղափոխելու համար։ «Ազովստալի» հումանիտար գործողությունը կշարունակվի մայիսի 7-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի ազգայնականների կողմից «Ազովստալ» մետալուրգիական գործարանում պահվող քաղաքացիական անձանց տարհանման գործողությունը իրականացվել է Ռուսաստանի ղեկավարության նախաձեռնությամբ։
2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին շուրջ 450 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլը Դոնեցկից հետո հանրապետության երկրորդ քաղաքն էր, սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրին վերահսկողությունը Մարիուպոլի նկատմամբ: Մարտի 7-ին՝ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված հատուկ գործողության մեկնարկից 12 օր անց, «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարեց, որ քաղաքը շրջապատված է, սկսվել է առանձին շրջանների մաքրումը: Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ քաղաքի ամբողջ տարածքն ազատվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից ու «Ազով» գնդի նեոնացիստներից: Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել է «Ազովստալ» կոմբինատում և հրաժարվում է հանձնվել։
«Ազովստալից» խաղաղ բնակիչներով լի ավտոբուսը դուրս է եկել գործարանի տարածքից
Լրահոս
0