00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էմոցիաները շատ են. սկզբունքայնությամբ չեն փայլում ՀՀ-ի և Ուկրաինայի քաղաքական գործիչները

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում այս օրերին գերիշխում են զգացմունքները։ Ընդդիմության ղեկավարները Երևանի կենտրոնում անընդհատ զգացմունքային ելույթներ են ունենում, որոնցից բոլորովին պարզ չէ, թե ինչպես են տեսնում Արցախյան հիմնախնդրի լուծումը։ Իսկ իշխանական պատգամավորները նիստերի դահլիճում շոու են սարքում՝ հեգնական ժպիտներով ծափահարում են ընդդիմությանը, բայց էլի ոչ մի բառ չեն ասում այն մասին, թե կոնկրետ ինչպես են պատկերացնում արցախցիների ապագան։
Ուկրաինան շարունակում է ճնշում բանեցնել Վրաստանի նկատմամբ, Թբիլիսին անդրդվելի է մնում
Ու շատ դժվար է չհամաձայնել այն քաղաքագետների հետ, որոնք խորհուրդ են տալիս թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը՝ ձեր ողջ ուժերը էմոցիաների վրա վատնելու փոխարեն գնացեք Թբիլիսի ու տեսեք, թե ինչպիսի իրատեսությամբ են մեր հարևանները պաշտպանում իրենց պետության շահերը, չնայած թե՛ ներսից, թե՛ դրսից շարունակ ճնշումների են ենթարկվում ռուս-ուկրաինական հակամարտության առիթով։
Իսկապես, Վրաստանի ընդդիմությունը պարբերաբար մարդաշատ հանրահավաքներ է կազմակերպում Թբիլիսիում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը և մեղադրելով նրան Ուկրաինային միանշանակ աջակցություն չհայտնելու մեջ։ Բայց, ինչպես և Հայաստանում, հրաժարականի պահանջը որևէ կոնկրետ արդյունք մինչև հիմա չի տվել։ Վերլուծաբանները ենթադրում են, որ պատճառը հասարակությունում միասնականության բացակայությունն է։ Ըստ վերջին հարցումների, վրացիների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց մեկ երրորդն էլ դեմ է։
Մյուս կողմից, հենց որ Ռուսաստանը փետրվարի վերջին սկսեց հատուկ գործողությունը Ուկրաինայում,Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անմիջապես էլ հրապարակեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը։ Մեջբերեմ. «Թբիլիսին չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին՝ հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը»։ Առաջին հայացքից սա կարող է անտրամաբանական թվալ՝ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, բայց փաստորեն հրաժարվում է ընդունել նույն Եվրամիության վարած քաղաքականությունը։ Իրականում ոչ մի զարմանալի բան տվյալ դեպքում չկա։ Երևի կհամաձայնեք Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որն իրատեսորեն փաստել է՝ եթե հանկարծ հակամարտություն սկսվի մեր և Ռուսաստանի միջև, Արևմուտքը դժվար թե օգնի մեզ այնպես, ինչպես հիմա օգնում է Ուկրաինային։
Այնինչ, ուկրաինացի որոշ գործիչներ շարունակում են հորդորել Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի հարավային սահմաններում՝ հաճախ գովեստներ շռայլելով Ադրբեջանի իշխանություններին, որոնք պատերազմ հրահրեցին հայերի դեմ։ Փաստորեն բաց տեքստով ասում են վրացիներին. «Ի՞նչ է, ադրբեջանցիների չա՞փ էլ չկաք, որ չեք էլ փորձում ուժով վերականգնել ձեր տարածքային ամբողջականությունը»։
Իսկ այս շաբաթ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստորեն հորդորել է վրացիներին ռազմական գործողություններ սկսել։ Պարզապես մեջբերեմ. «Ռուսաստանի կողքին կանգնելն առնվազն տարօրինակ է թվում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի տարածքի մեկ երրորդն օկուպացված է։ Պետք է պայքարեք ձեր ազատության և տարածքային ամբողջականության համար»։
Այս ամենն, իհարկե, ամենևին դուր չի գալիս Վրաստանի քաղաքական գործիչներին։ Պատգամավորներից մեկը՝ Իրակլի Զարկուան, հակադարձել է. «Պատերազմում են, մարդիկ են մահանում, բազմաթիվ մարտահրավերներ ունեն, բայց այս պաշտոնյան ժամանակ է գտնում Վրաստանի մասին խոսելու համար, միջամտում է մեր ներքին գործերին, դասեր է տալիս»։ Շատ ավելի կոշտ է արձագանքել իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որն, ինչպես գիտեք, նախկինում հայտնի ֆուտբոլիստ է եղել։ Նրա հայտարարությունը զարմանալիորեն նման է «Ոսկե հորթը» գրքի հերոսներից մեկի հայտնի արտահայտությանը. «Գնացե՛ք Կիև, և վերջ, գնացե՛ք Կիև և հարցրե՛ք, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ»։
Ահա Կախա Կալաձեի խոսքերը. «Ես ձեզ կխնդրեի գնալ Կիև և պարզել, թե ով է Պոդոլյակը։ Շատ հետաքրքիր տեղեկություններ կգտնեք։ Ես Ուկրաինայում տարիներ շարունակ ապրել ու խաղացել եմ և կարող եմ ասել, որ Պոդոլյակի նման արարածները պարզապես խայտառակություն են»։
Նախկին ֆուտբոլիստը չի մանրամասնել, բայց որոշ լրատվամիջոցներ փաստում են՝ տարիներ առաջ Պոդոլյակը որպես լրագրող շատ հարմար հարցեր էր ուղղում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, հետո «դև» էր անվանում ներկա նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարին, բայց ի վերջո դարձավ այդ «դևի» խորհրդականը։ Մեկնաբաններից մեկը եզրակացնում է. «Պատահական չէ, որ Պոդոլյակը դուր է գալիս քաղաքական գործիչներին, որոնք երբեք սկզբունքայնությամբ աչքի չեն ընկել»։
Համաձայնե՛ք, այս բնորոշումը ոչ միայն ուկրաինացի քաղաքական գործիչներին է վերաբերում։
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Ընդդիմությունը երաշխավորում է Փաշինյանի ու իշխանության անդամների ֆիզիկական անվտանգությունը
Լրահոս
0