00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն առանցքային խաղացող է տարածաշրջանում, կամ ինչու են պաշտոնյաները հաճախ գնում Թբիլիսի

© Sputnik / Aram NersesyanՎրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անկարայի և Բաքվի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող Թբիլիսին հիանալի հասկանում է Երևանի հետ սերտ կապ պահպանելու կարևորությունը։ Դրա համար խթան են հանդիսացել վերջին երկու տարվա իրադարձությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանն ամրապնդում են համագործակցությունը բոլոր ուղղություններով, ինչի մասին վկայում են բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցերը։ Ընդամենը յոթ օրվա ընթացքում երկու երկրների առանցքային դաշինքներից միաժամանակ չորս պաշտոնյաներ կրկին հանդիպել են և նախանշել ընթացիկ տարվա համագործակցության ծրագրերը:
Թբիլիսի այցելեցին արդարադատության և պաշտպանության նախարարներ Կարեն Անդրեասյանն ու Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ապա ախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ Երևան ժամանեց Վրաստանի ԱԳՆ Իլյա Դարչիաշվիլին։
Հայաստանի և Վրաստանի միջև շփումների ակտիվացումը միանգամայն տրամաբանական է և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետևանքն է։ Կողմերը կարիք ունեն օրակարգի թարմացման, անհրաժեշտություն կա «ժամացույցները ստուգելու»։

Ի՞նչ կա այցերի հետևում

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի՝ Հայաստան ժամանումը տարածաշրջանային այցերի շարքից էր։ Պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Դարչիաշվիլին այցելել էր Բաքու։ Իսկ մեկ ամիս առաջ Թբիլիսի էր այցելել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Երևանում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացող գործընթացների շուրջ, նախանշել են նաև ընթացիկ տարվա համագործակցության ծրագրերը: Թբիլիսին կրկին ընդգծել է, որ հավատարիմ է մնում հարևանների հետ հարաբերություններում իր քաղաքականությանը։ 2012 թվականից Վրաստանը փորձում է ակտիվորեն համագործակցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ չնայած նրանց տարբեր արտաքին քաղաքական վեկտորներին, և տրամադրված է խորացնել երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր երկրի հետ:

Կարևոր էին նաև Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների այցերը հարևան երկիր։ Մասնավորապես, մոտ երեք տարվա դադարից հետո առաջին անգամ Թբիլիսի էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայ նախարարը վրացի գործընկերոջ հետ ստորագրել է պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիրը: Ինչպես ԱԽ քարտուղարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներին Վրաստանի իշխանություններն ընդգծել են, որ Երևանը Թբիլիսիի համար առանցքային խաղացող է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կառուցման հարցում, և հակառակը:
Առաջին հայացքից անսպասելի, բայց միանգամայն տրամաբանական էր Արմեն Գրիգորյանի այցը հարևան երկիր։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Բրյուսելում հանդիպելուց անմիջապես հետո Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Թբիլիսի: Մի կողմից Երևանը պետք է իր դիրքորոշումը հաղորդեր Վրաստանի իշխանություններին՝ Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների մասով, մյուս կողմից՝ հասկանար Թբիլիսիի կարծիքն ու ակնկալիքները։

Ի՞նչ են կարծում փորձագետները

Երկու երկրների փորձագիտական շրջանակները դրական դինամիկա են արձանագրում դարավոր հարևանների հարաբերություններում։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով` Հայաստանի և Վրաստանի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտություն է առաջացել:
«Դա կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ՝ Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանում նոր ձևավորվող ստատուս քվոյի հետ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի նշանակությունն ու կշիռը Վրաստանի համար աճել են, ինչը կապված է նաև Ուկրաինայի իրավիճակի հետ։ Թբիլիսիում վախենում են տարածաշրջանի վրա Ուկրաինայի ճգնաժամի զգալի ազդեցությունից։
Փորձագետը նշեց, որ այցերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Վրաստանը հետաքրքրված է տարածաշրջանի փոփոխվող կոնյունկտուրայով և դրանում իր տեղն ունի: Բանակցությունների ընթացքում կողմերը փորձում են մերձենալ ըստ հայտարարված պայմանավորվածությունների՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու գործարկում և մի շարք այլ հարցեր:
Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ջոնի Մելիքյանը ՀՀ ԱԽ քարտուղարի այցը միանգամայն տրամաբանական է համարում։ Թբիլիսիում կողմերը քննարկել են ընթացիկ գործընթացները, հնարավոր ռիսկերն ու ելքերը: Բացի այդ, դա վկայում է երկու կողմերի հարաբերություններն է՛լ ավելի ակտիվացնելու և խորացնելու ցանկության մասին։
Վրաստանի քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան իր հերթին շեշտել է, որ այցելությունների նման ինտենսիվությունը ցույց է տալիս գործընկերության ռազմավարական մակարդակը (նշենք, որ Հայաստանն ու Վրաստանը ազգային անվտանգության հայեցակարգերում ռազմավարական գործընկերներ չեն՝ խմբ.):
«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում սա դրական շարժ է։ Բացի այդ, ամեն ինչ ցույց է տալիս, որ երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի են հասնում»,-ասել է Մաիսայան։
Կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվում է փոխշահավետ համագործակցություն տարբեր ուղղություններով․անհամաչափ սպառնալիքների, ռազմական կառուցվածքի, պաշտպանունակության ամրապնդման, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցության և այլ ոլորտներում:
Նա կարծում է, որ կողմերը ցանկանում են ծանրակշիռ ներդրում ունենալ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում:
Հայաստանն ու Վրաստանը 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
Լրահոս
0