https://arm.sputniknews.ru/20220506/erevany-mvot-1-tari-anc-100-nvor-avtvobus-kunena-qaghaqapety-pajmanagir-e-stvoragrel-41769307.html
Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել
Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել
Sputnik Արմենիա
Կառավարության աջակցությամբ շուտով կմեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման... 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T19:07+0400
2022-05-06T19:07+0400
2022-05-06T19:27+0400
հայաստան
հրաչյա սարգսյան
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41769734_0:83:1600:983_1920x0_80_0_0_025654d4c4e93c2299f46debdba53bcf.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուս։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Նա շեշտել է, որ մոտ օրերս հայտարարվելու է ևս 100 հատ 8.6 մետրանոց ավտոբուս ձեռք բերելու մրցույթ։ Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի համար հայտարարվել է մրցույթ: 2022թ․ ընթացքում նախատեսվում է որոշ երթուղիներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումն ավարտել 2023–ին։ Կառավարության աջակցությամբ շուտով մեկնարկելու են ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։Ինձ համար ամոթ է, որ ՌԴ–ից ժամանածները մեր քաղաքում մաքրություն են անում. քաղաքապետԿառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։Մինչև տարեվերջ տեղադրված կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց։Երևանի կենտրոնում շատրվանային նոր համալիր կկառուցվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41769734_90:0:1511:1066_1920x0_80_0_0_644a3380b3fc3f9c72b712aa1aa017f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հրաչյա սարգսյան, ավտոբուս
հայաստան, հրաչյա սարգսյան, ավտոբուս
Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել
19:07 06.05.2022 (Թարմացված է: 19:27 06.05.2022) Կառավարության աջակցությամբ շուտով կմեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուս։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանագիր։ Համաձայն դրա` ավտոբուսների մատակարարման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ-ապրիլ ամիսներ։ Նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմեկնարկեն մի շարք գործնական քայլեր»,– գրել է Սարգսյանը։
Նա շեշտել է, որ մոտ օրերս հայտարարվելու է ևս 100 հատ 8.6 մետրանոց ավտոբուս ձեռք բերելու մրցույթ։
Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի համար հայտարարվել է մրցույթ: 2022թ․ ընթացքում նախատեսվում է որոշ երթուղիներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումն ավարտել 2023–ին։ Կառավարության աջակցությամբ շուտով մեկնարկելու են ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։
Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։
Մինչև տարեվերջ տեղադրված կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց։