00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Ադրբեջանի դեմ նոր փաստեր է ներկայացրել միջազգային դատարաններ. Եղիշե Կիրակոսյան

© Sputnik / Asatur YesayantsԵղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Եղիշե Կիրակոսյան
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է միջազգային իրավական ատյաններում ՀՀ գործերով քննության ընթացքն ու նոր զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախի Փառուխ գյուղում այս տարվա փետրվար–մարտին տեղի ունեցած դեպքերի ու Արցախի գազամատակարարման անջատումների փաստերով Հայաստանն ապրիլի 25-ին նոր գանգատ է ներկայացրել ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Փառուխի դեպքերն ու Արցախի գազամատակարարման դադարեցումը` ՄԱԿ–ի դատարանում
«Հաշվի առնելով մարտի սկզբին տեղի ունեցած սրացումները Արցախում, Փառուխի հետ կապված դեպքերը, քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված ահաբեկումները` հայկական բնակավայրերի շուրջ բարձրախոսներով տարածվող ահաբեկող խոսքը, ուժ կիրառելու սպառնալիքը, նաև գազամատակարարման դադարեցումները` մենք ստիպված եղանք դիմել դատարանին»,– ասաց Կիրակոսյանը։
Նրա մեկնաբանմամբ` այս փաստերը դիմումում ներկայացվել են Արցախի էթնիկ բնակչության նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշումներ կիրառելու տեսանկյունից։
Բացի այդ, դիմումում ներկայացվել են նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերջին փաստերը։
Հայաստանի նոր դիմումը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ներկայացվել է ի լրումն 2021թ–ի գանգատի, որը, ի դեպ, դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունած որոշմամբ բավարարվել էր։
Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային դատարանի որոշումը
Կիրակոսյանն արձանագրում է, որ դեկտեմբերի 7-ի որոշումից հետո ու մինչև օրս էլ Ադրբեջանը` նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, շարունակում է հայատյաց խոսքի տարածումը։
«Այսօր, երեկ, երկու օր առաջ տարբեր հարթակներում Ալիևի արած հայտարարություններն իրենց մեջ ներառում են ցավալի սովորություն դարձած, հայերի նկատմամբ ատելություն քարոզող խոսք, որն ուղղակի խախտում է հենց դեկտեմբերի 7-ի որոշումը»,– ասաց նա։
Բացի այդ, փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարարությունում աշխատանքային խումբ էր ձևավորվել Ադրբեջանի հսկողության տակ մնացած արցախյան տարածքներում մշակութային հուշարձանների վրայից հայկական գրառումները ջնջելու նպատակով` չնայած նրանց, որ ընդամենը 2 ամիս առաջ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր կանխել ու պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի գործողությունները։
«Իրենք փորձում են հայկական ներկայությունը ջնջելուն ուղղված ցանկացած քայլ անել, և այդ քայլերից մեկը պատմության կեղծումն է, որը նաև դրսևորվում է այս կերպ։ Իրենք ներկայացնում են հայկական մշակութային ժառանգությունն իբրև ալբանական կամ ուդիական` խոսափելով ամեն կերպ էթնիկ հայերի ներկայությունը փաստող որևէ հայկական մշակութային ժառանգության օբյեկտ ընդունելուց»,– նշեց Կիրակոսյանը։
Այդ բոլոր նոր փաստերը ևս տեղ են գտել Հայաստանի վերջին դիմումում։
«Մենք դատարանին ներկայացրել ենք մեր փաստարկները, մտահոգություն ենք ներկայացրել, որ խախտումները շարունակվում են։ Դատարանից պահանջում ենք որոշակի քայլեր ներկայացնել և սպասում ենք արձագանքի»,– ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև հայտնեց, որ մինչ արդարադատության միջազգային դատարան դիմելը Հայաստանը նախ նամակագրություն է ունեցել ադրբեջանական կողմի հետ` նրանցից բացատրություն պահանջելով ու հղում անելով դատարանի` դեկտեմբերի 7-ի որոշմանը, ինչին Ադրբեջանը պատասխանել է բացառապես փոխադարձ անհիմն մեղադրանքներով։
Հայ գերիների նկատմամբ դատավարություններն ուղղակի բեմականացումներ են
Հայաստանը նոր փաստեր է ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում շարունակվող ապօրինի դատավարությունների փաստերով` ինչպես կայացած ու ավարտված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող դատական պրոցեսների վերաբերյալ։
«Մենք պնդում ենք, որ մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված դատական պրոցեսներն օրինականության հետ որևէ աղերս չունեն, դրանք ուղղակի բեմականացումներ են»,– ասաց Կիրակոսյանը։
Արդար դատաքննության իրավունքի պահանջից բացի, Հայաստանը ՄԻԵԴ–ին նաև գերեվարվածներին ապօրինի ազատությունից զրկելու փաստերով է պահանջ ներկայացրել ։
Թուրքիան փորձում է խուսափել «մեծ» դատավարությունից
Ի տարբերություն Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատի, որը քննվում է ՄԻԵԴ–ում մեծ պալատի կազմով, Թուրքիայի դեմ գանգատը կարող է քննվել ՄԻԵԴ–ի փոքր կազմով պալատի նիստում. Թուրքիան դատարանին նման պահանջ է ներկայացրել։
«Ի սկզբանե որոշում էր կայացվել քննել մեծ պալատի կազմով, բայց Թուրքիան առարկել էր այդ որոշման դեմ, որի հիման վրա հավանականություն կա, որ կարող է քննվել սովորական պալատի կազմով»,– հայտնեց Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանն իր հերթին ևս առարկել է այդ որոշման դեմ` պահանջելով վերանայել այն։
Հայաստանի ներկայացրած պահանջի հիմքում այն փաստն է, որ Ադրբեջանի դեմ ներկայացված նույնաբովանդակ գանգատն արդեն իսկ քննվում է մեծ պալատի կազմով, և որ Թուրքիայի դեմ գանգատը վերաբերում է նույն փաստական հանգամանքներին` 44– օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, Ադրբեջանին ռազմական օժանդակության միջոցով միջազգային կոնվենցիաներ խախտելու փաստերով։
Դատարանը հայկական կողմին պատասխանել է, որ հարցը գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում դեռ ընդունված չէ։
Մեծ կամ փոքր կազմով դատաքննությունների տարբերությունը, ըստ Կիրակոսյանի, այն է, որ սովորական պալատի կազմով կայացված որոշումները կարող են բողոքարկվել մեծ պալատում, որտեղ ընդունված որոշումները առանցքային են նաև նախադեպային առումով։
Ինչպե՞ս կազդի խաղաղության գործընթացը ՀՀ–ի միջազգային հայցերի վրա
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարծիք էր հայտնել, որ խաղաղության դարաշրջանը վտանգում է միջազգային դատարաններում պետության դիմումներ ներկայացնելու հնարավորությունը, ուստի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչից հետաքրքրվեցինք` որքանով է կիսում այս տեսակետը։
«Ես անձամբ չեմ տեսնում, որ դա վնասում է։ Չեմ կարծում, որ խաղաղության օրակարգ և իրավական վեճեր կամ դատական պրոցեսներ ունենալը իրար հակասում են, հակառակը` դրանք իրար շարունակում են, որովհետև խաղաղության հասնելու միակ ու իրական ճանապարհն այս իրավական պրոցեսների միջով անցնելն է, քանի որ խաղաղությանն ամենաշատը վնասող ու վտանգող ազդակներից մեկը ատելության քարոզի առկայությունն է կամ հարևանությամբ ատելության քարոզով տոգորված հասարակություն ունենալը», – պատասխանեց Կիրակոսյանը։
Նա նաև արձանագրեց` միջազգային արդարադատության ճանապարհը երկարատև է, բարդ, երբեմն նաև` հիասթափեցնող։ Բայց պետք է նաև հիշել, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ տասնամյակներով ատելություն է քարոզվել, ինչի հետևանքն ակնհայտ դարձավ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո։
Ինչպե՞ս կազդի աշխարհաքաղաքական իրավիճակը միջազգային դատարանների վրա
Եղիշե Կիրակոսյանը փաստում է, որ միջազգային արդարադատության նկատմամբ թերահավատությունը մշտապես եղել է։ Այդ տեսակետը նոր չէ։ Մյուս կողմից, սակայն, չի բացառում, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ նաև այդ միջազգային կառույցների վրա։
«Բայց ես մի քիչ ավելի լավատեսորեն են տրամադրված, որ շարունակեն գործել այս դատական ինստիտուտները, որովհետև աշխարհին պետք են նմանատիպ իրավական մեխանիզմներ։ Կարող են ենթարկվել որոշակի վերափոխումների, չեմ բացառում, որ ստեղծվեն նոր ինստիտուտներ։ Բայց որ աշխարհը միշտ կարիք կունենա քաղաքակիրթ ձևով վեճերը լուծելու, դա փաստ է։ Չեն կարող անընդհատ պատերազմել։ Արդարության պահանջը միշտ կա ու բոլորի մոտ կա` անկախ նրանից` մեծ, թե փոքր պետություն են»,– ասաց Կիրակոսյանը։
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու որոշում էր կայացրել` բավարարելով Հայաստանի ներկայացրած բողոքն ընդդեմ Ադրբեջանի։
Հայաստանի պահանջների թվում էր նաև գերիների անհապաղ ազատ արձակումը , ինչը թեև բավարարվել էր, բայց մինչ օրս էլ չի իրականացվել։
Նույն որոշմամբ միջազգային դատարանը Ադրբեջանին նաև պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության` ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների դեմ:
Լրահոս
0