«Հայրենական մեծ պատերազմը և Երևանը»․ Մարշալ Բաղրամյան կայարանում ցուցահանդես է բացվել
«Հայրենական մեծ պատերազմը և Երևանը»․ Մարշալ Բաղրամյան կայարանում ցուցահանդես է բացվել
Մինչև մայիսի 31-ը Մարշալ Բաղրամյան կայարանում կցուցադրվեն Երևանի պատմության թանգարանի արխիվում պահվող ավելի քան 20 լուսանկարներ, փաստաթղթեր ու նամակներ։ 06.05.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական մեծ պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակին:Լուսանկարներում ներկայացված է պատերազմական տարիների Երևանը, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ։«Մեզանից յուրաքանչյուրը մասնակցել է դաժան ու արյունալի մարտերի, զգացել ենք պատերազմի ցավն ու դժվարությունները։ Անցել է 77 տարի, բայց հիշում ենք մեր յուրաքանչյուր հաղթանակը», - պատմեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը:«Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով` երևանցիներն ամեն օր մետրո նստելիս կարող են տեսնել, թե ինչպիսին էր կյանքը պատերազմական տարիներին, ինչպես են երևանցիները օգնել առաջին գծին, ինչպես են ապրել. «Ականատեսները անգամ կարող են վերհիշել այդ օրերը: Ցուցադրված են նաև հերոս-վետերանների լուսանկարներ, որոնց սխրանքները հավերժացվել է Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ»։Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ իր հերթին նշել է, որ գլուխ խոնարհելով պատերազմի բոլոր զոհերի հիշատակի առաջ` մեր պարտքն է հոգ տանել բոլոր նրանց, ովքեր անցնելով պատերազմների բովով, մեր կողքին են:«Մարշալ Բաղրամյան» կայարանում ցուցադրված են Երևանի պատմության թանգարանի արխիվի ավելի քան 20 լուսանկարներ, փաստաթղթեր ու նամակներ, որոնք երևանցի հերոսները ռազմաճակատից ուղարկել են իրենց մտերիմներին: Լուսանկարները «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացված կլինեն մինչև մայիսի 31-ը։Ցուցահանդեսը նախաձեռնել են Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը և Երևանի պատմության թանգարանը՝ քաղաքապետարանի և Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աջակցությամբ:
Մինչև մայիսի 31-ը Մարշալ Բաղրամյան կայարանում կցուցադրվեն Երևանի պատմության թանգարանի արխիվում պահվող ավելի քան 20 լուսանկարներ, փաստաթղթեր ու նամակներ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական մեծ պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակին:
Լուսանկարներում ներկայացված է պատերազմական տարիների Երևանը, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ։
«Մեզանից յուրաքանչյուրը մասնակցել է դաժան ու արյունալի մարտերի, զգացել ենք պատերազմի ցավն ու դժվարությունները։ Անցել է 77 տարի, բայց հիշում ենք մեր յուրաքանչյուր հաղթանակը», - պատմեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը:
«Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով` երևանցիներն ամեն օր մետրո նստելիս կարող են տեսնել, թե ինչպիսին էր կյանքը պատերազմական տարիներին, ինչպես են երևանցիները օգնել առաջին գծին, ինչպես են ապրել. «Ականատեսները անգամ կարող են վերհիշել այդ օրերը: Ցուցադրված են նաև հերոս-վետերանների լուսանկարներ, որոնց սխրանքները հավերժացվել է Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ»։
Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ իր հերթին նշել է, որ գլուխ խոնարհելով պատերազմի բոլոր զոհերի հիշատակի առաջ` մեր պարտքն է հոգ տանել բոլոր նրանց, ովքեր անցնելով պատերազմների բովով, մեր կողքին են:
«Մարշալ Բաղրամյան» կայարանում ցուցադրված են Երևանի պատմության թանգարանի արխիվի ավելի քան 20 լուսանկարներ, փաստաթղթեր ու նամակներ, որոնք երևանցի հերոսները ռազմաճակատից ուղարկել են իրենց մտերիմներին: Լուսանկարները «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացված կլինեն մինչև մայիսի 31-ը։
Ցուցահանդեսը նախաձեռնել են Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը և Երևանի պատմության թանգարանը՝ քաղաքապետարանի և Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աջակցությամբ:
Լուսանկարներում ներկայացված է պատերազմական տարիների Երևանը, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ
Լուսանկարներում ներկայացված է պատերազմական տարիների Երևանը, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ
Լուսանկարներում ներկայացված է պատերազմական տարիների Երևանը, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ