https://armeniasputnik.am/20220506/karvogh-enq-handipel-madvonnaji-anspaseli-arajarky-hrvomi-papin-41764554.html
«Կարո՞ղ ենք հանդիպել»․ Մադոննայի անսպասելի առաջարկը Հռոմի պապին
«Կարո՞ղ ենք հանդիպել»․ Մադոննայի անսպասելի առաջարկը Հռոմի պապին
Հայտնի ամերիկացի փոփ-երգչուհուն եկեղեցին բանադրել էր բեմում սրբապղծության համար, հիմա նա խնդրում է իրեն երկրորդ հնարավորություն տալ։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T17:47+0400
2022-05-06T17:47+0400
2022-05-06T17:48+0400
մադոննա
երգչուհի
հռոմի պապ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/1e/27739652_0:116:1601:1016_1920x0_80_0_0_54bbaa9757046a0816b98c0d03ee4c09.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սկանդալային երգչուհի Մադոննան հրապարակավ դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և առաջարկել հանդիպել` քննարկելու իր կարգավիճակը, որը նրան անարդարացի է թվում։«Ես բարեպաշտ կաթոլիկ եմ, երդվում եմ․․․այսինքն՝ չեմ երդվում․․․ իմ վերջին խոստովանությունից հետո մի քանի տասնամյակ է անցել։ Հնարավոր կլինի՞ մի օր հանդիպել և որոշ կարևոր թեմաներ քննարկել։ Ինձ երեք անգամ բանադրել են, դա ինձ անարդար է թվում։ Հարգանքներով՝ Մադոննա»,-գրել է երգչուհին Twitter-ում։Հիշեցնենք, որ եկեղեցու հետ Մադոննայի կոնֆլիկտը շատ երկար պատմություն ունի։ Իր կարիերայի ընթացքում երգչուհին բազմիցս հանրության դժգոհությունն է առաջացրել։ Օրինակ՝ 1989թ․-ին հրապարակված Like a Prayer տեսահոլովակում օգտագործված են կադրեր, որտեղ երևում են վառվող խաչելություններ և Քրիստոսի դերը կատարող սևամորթ երիտասարդ։2006 թվականին կաթոլիկ հոգևորականության սուր քննադատության արժանացավ Love to tell երգի բեմադրությունը։ Երգը նվիրված է ՁԻԱՀ-ի աֆրիկացի զոհերին։Մադոննան մերկացել, նստել է լոգարանում ու խոսել կորոնավիրուսի մասին. տեսանյութՓոփ-աստղը երգը կատարում էր փշե պսակը գլխին, խաչին «գամված»։ Կարդինալ Անջելո Սոդանոն այդ տեսարանն անվանել էր «սրբապիղծ խեղաթյուրում» և «մեր ժամանակներում տիրող մակերեսայնության խորհրդանիշ»։Բացի այդ, կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ երգչուհին որպես բեմական կեղծանուն ընտրել է Տիրամոր անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/1e/27739652_46:0:1553:1130_1920x0_80_0_0_4062dd5a877ecb9bf058020572ea17d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մադոննա, երգչուհի, հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
մադոննա, երգչուհի, հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
«Կարո՞ղ ենք հանդիպել»․ Մադոննայի անսպասելի առաջարկը Հռոմի պապին
17:47 06.05.2022 (Թարմացված է: 17:48 06.05.2022) Հայտնի ամերիկացի փոփ-երգչուհուն եկեղեցին բանադրել էր բեմում սրբապղծության համար, հիմա նա խնդրում է իրեն երկրորդ հնարավորություն տալ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սկանդալային երգչուհի Մադոննան հրապարակավ դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և առաջարկել հանդիպել` քննարկելու իր կարգավիճակը, որը նրան անարդարացի է թվում։
«Ես բարեպաշտ կաթոլիկ եմ, երդվում եմ․․․այսինքն՝ չեմ երդվում․․․ իմ վերջին խոստովանությունից հետո մի քանի տասնամյակ է անցել։ Հնարավոր կլինի՞ մի օր հանդիպել և որոշ կարևոր թեմաներ քննարկել։ Ինձ երեք անգամ բանադրել են, դա ինձ անարդար է թվում։ Հարգանքներով՝ Մադոննա»,-գրել է երգչուհին
Twitter-ում։
Հիշեցնենք, որ եկեղեցու հետ Մադոննայի կոնֆլիկտը շատ երկար պատմություն ունի։ Իր կարիերայի ընթացքում երգչուհին բազմիցս հանրության դժգոհությունն է առաջացրել։ Օրինակ՝ 1989թ․-ին հրապարակված Like a Prayer տեսահոլովակում օգտագործված են կադրեր, որտեղ երևում են վառվող խաչելություններ և Քրիստոսի դերը կատարող սևամորթ երիտասարդ։
2006 թվականին կաթոլիկ հոգևորականության սուր քննադատության արժանացավ Love to tell երգի բեմադրությունը։ Երգը նվիրված է ՁԻԱՀ-ի աֆրիկացի զոհերին։
Փոփ-աստղը երգը կատարում էր փշե պսակը գլխին, խաչին «գամված»։ Կարդինալ Անջելո Սոդանոն այդ տեսարանն անվանել էր «սրբապիղծ խեղաթյուրում» և «մեր ժամանակներում տիրող մակերեսայնության խորհրդանիշ»։
Բացի այդ, կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ երգչուհին որպես բեմական կեղծանուն ընտրել է Տիրամոր անունը։