https://armeniasputnik.am/20220506/mvoskvajic-anmar-kraki-masniky-kteghapvokhvi-erevan-41762032.html
Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկը կտեղափոխվի Երևան
Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկը կտեղափոխվի Երևան
Ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, համախմբել սերունդներին և կրակի մասնիկը... 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T16:54+0400
2022-05-06T16:54+0400
2022-05-06T17:07+0400
մոսկվա
երևան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
կրակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1070/79/10707959_0:0:1600:901_1920x0_80_0_0_15ebdbc5b9e2ff7a8a076f01698e2e73.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մոսկվայի Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի գերեզմանից վերցված հավերժական կրակը Հայաստան կտեղափոխեն մայիսի 7-ին՝ «Հիշատակի կրակ» հայրենասիրական ակցիայի շրջանակում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Երևանում ռուսական տան մամուլի ծառայությունից (Ռոսսոտրուդնիչեստվո)։«Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ) «Հանուն Ռուսաստանի ժողովրդական ճակատ» համառուսաստանյան հասարակական շարժման հետ է իրականացնում այս ակցիան:Հավերժական կրակի մի մասնիկը Հայաստան է բերելու «Ժողովրդական» ճակատի նախագծային նախաձեռնությունների վարչության պետ Ելենա Միլտոյի գլխավորած պատվիրակությունը։ Նույն օրը տեղի կունենա «Հիշատակի կրակի» պատիճը «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանին հանձնելու արարողությունը:Նշենք, որ «Հիշողության կրակը» հայրենասիրական ակցիան անցկացվելու է մայիսի 6-9-ը, այս տարի այն միջազգային կարգավիճակ է ստացել՝ մասնակցում է 12 երկիր։ Ակցիան արդեն 6-րդ անգամ է անցկացվում։ 2021 թվականին ակցիային մասնակցել է ավելի քան 900 մարդ, հավերժական կրակի մասնիկներով շուրջ 100 լամպ փոխանցվել է վետերաններին Ռուսաստանի 11 շրջաններում:Տեղեկացվում է, որ «Հիշողության կրակ» հայրենասիրական արշավի շրջանակում, «Անմար կրակի» մասնիկները կհասցվեն Հայաստան, Ուզբեկստան, Ղազախստան և Ադրբեջան։Օգնություն Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերաններին․ 7-ը շուտով կբոլորեն 100 տարին
մոսկվա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1070/79/10707959_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3ec38f47ded069724625f123b41f4dd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մոսկվա, երևան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, կրակ
Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկը կտեղափոխվի Երևան
16:54 06.05.2022 (Թարմացված է: 17:07 06.05.2022) Ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, համախմբել սերունդներին և կրակի մասնիկը հասցնել առավելագույն թվով վետերաններին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մոսկվայի Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի գերեզմանից վերցված հավերժական կրակը Հայաստան կտեղափոխեն մայիսի 7-ին՝ «Հիշատակի կրակ» հայրենասիրական ակցիայի շրջանակում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Երևանում ռուսական տան մամուլի ծառայությունից (Ռոսսոտրուդնիչեստվո)։
«Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ) «Հանուն Ռուսաստանի ժողովրդական ճակատ» համառուսաստանյան հասարակական շարժման հետ է իրականացնում այս ակցիան:
«Ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, միավորել սերունդներ և կրակի մասնիկը հասցնել առավելագույն թվով վետերաններին»,- նշել են գերատեսչությունում:
Հավերժական կրակի մի մասնիկը Հայաստան է բերելու «Ժողովրդական» ճակատի նախագծային նախաձեռնությունների վարչության պետ Ելենա Միլտոյի գլխավորած պատվիրակությունը։ Նույն օրը տեղի կունենա «Հիշատակի կրակի» պատիճը «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանին հանձնելու արարողությունը:
Նշենք, որ «Հիշողության կրակը» հայրենասիրական ակցիան անցկացվելու է մայիսի 6-9-ը, այս տարի այն միջազգային կարգավիճակ է ստացել՝ մասնակցում է 12 երկիր։ Ակցիան արդեն 6-րդ անգամ է անցկացվում։ 2021 թվականին ակցիային մասնակցել է ավելի քան 900 մարդ, հավերժական կրակի մասնիկներով շուրջ 100 լամպ փոխանցվել է վետերաններին Ռուսաստանի 11 շրջաններում:
Տեղեկացվում է, որ «Հիշողության կրակ» հայրենասիրական արշավի շրջանակում, «Անմար կրակի» մասնիկները կհասցվեն Հայաստան, Ուզբեկստան, Ղազախստան և Ադրբեջան։