00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը Կրամատորսկում Ուկրաինայի զինամթերքի խոշոր պահեստ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական զորքերի խմբավորման զինամթերքի խոշոր պահեստը, որը տեղակայված էր Կրամատորսկ քաղաքի «Էներգոմաշսպեցստալ» գործարանի տարածքում», - ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ ռուսական հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական C-300 համալիրի արձակման կայանքը, ինչպես նաև խոցել են ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման 5 շրջան:
Գեներալը նաև հայտնել է, որ Զապորոժիեի մարզի Նովոտավրիկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է ուկրաինական զորքերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները Լուգանսկի օդային տարածքում խոցել են ուկրաինական Սու-25 և ՄիԳ-29 ինքնաթիռները, ինչպես նաև որսացել են «Տոչկա-Ու» 4 բալիստիկ հրթիռներ:
ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել` ինչպես են Ուկրաինայում աշխատում օդադեսանտային զորքերի հետախույզները
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Խարկովի ու Խերսոնի մարզերում, ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում ոչնչացվել են 13 ուկրաինական ԱԹՍ:
ՌԴ հրետանային ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 6 կետ, զինամթերքի 3 պահեստ, ուկրաինական 26 հրետանային մարտկոց և ԶՈւ-ի 187 հենակետեր ու կուտակումներ:
Կոնաշենկովն ընդգծել է, որ հարվածների հետևանքով «ոչնչացվել են մինչև 280 ազգայնականներ և ԶՈւ-ի ռազմական տեխնիկայի 41 միավոր»:
Ռուսական ինքնաթիռները, ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարվածներ են հասցրել ուկրաինական 24 ռազմական օբյեկտների, ոչնչացրել զինամթերքի 2 պահեստ ու հրետանային մարտկոց կրակային դիրքերում:
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ոչնչացրել է 151 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 742 անօդաչու թռչող սարք, 290 զենիթային հրթիռային համալիր, 2854 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 329 սարք, 1338 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2683 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։
Լրահոս
0