https://arm.sputniknews.ru/20220506/sd-n-sahmanadrakan-e-tshanachel-gagik-jhangirjani-nshanakumy-41770095.html
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը
Sputnik Արմենիա
ՍԴ–ն «Հայաստան» խմբակցության ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշում է կայացրել։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T19:15+0400
2022-05-06T19:15+0400
2022-05-06T19:17+0400
հայաստան
գագիկ ջհանգիրյան
սահմանադրական դատարան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/520/40/5204078_0:0:1600:901_1920x0_80_0_0_83c85fdf6fb4b87450d611cc4a3b464c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը դատարանի որոշումը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։Նշենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է` Ազգային ժողովի կողմից որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:Իսկ 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ԲԽԴ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում։Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը 2021-ին խմբակցության անունից դիմում էր ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։Փաշինյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/520/40/5204078_78:0:1498:1065_1920x0_80_0_0_b277526f95bdc6727a2d8efb465aedcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գագիկ ջհանգիրյան, սահմանադրական դատարան, պաշտոն
հայաստան, գագիկ ջհանգիրյան, սահմանադրական դատարան, պաշտոն
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը
19:15 06.05.2022 (Թարմացված է: 19:17 06.05.2022) ՍԴ–ն «Հայաստան» խմբակցության ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշում է կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը դատարանի որոշումը հրապարակել է
ֆեյսբուքյան իր էջում։
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը»,–գրել է նա։
Նշենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է` Ազգային ժողովի կողմից որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
Իսկ 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ԲԽԴ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը 2021-ին խմբակցության անունից դիմում էր ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։