Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երթևեկությունը Լարսում կաթվածահար է եղել տեղացած ձյան պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նույն հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Վերին Լարսում առկա խնդիրներն ավելի են սրվել. հայկական լաստանավը կգործի հունիսի 15-ից
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել էր` ձյան պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Երեկ ճանապարհը բաց էր միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Լրահոս
0