Մալենան ներկայացրել է «Քամի-քամի» երգի ռեմիքս տարբերակը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
YouTube-ում մի քանի ժամում այն արդեն 5000-ից ավել օգտատեր է լսել։
«Մանկական Եվրատեսիլ 2021»–ում Հայաստանը ներկայացնող Մալենան, որը հաղթեց մրցույթում, ներկայացրել է «Քամի-քամի» երգի ռեմիքս տարբերակը։ Հենց այս երգն էլ Մալենային հաղթանակ էր բերել «Մանկական Եվրատեսիլում»։
Երգի հեղինակը Գորգոն Բրիֆն է: Երգի համահեղինակներն են Մալենան, Դավիթ Բադալյանը (Tokionine), Վահրամ Պետրոսյանն ու Դավիթ Ծերունյանը:
Նշենք, որ երգը YouTube-ում արդեն 5000-ից ավել օգտատեր է լսել։
Հայտնի է, թե երբ Երևանում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ- 2022» երգի միջազգային մրցույթը
Հիշեցնենք` Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենան գրավեց առաջին տեղը։ Մալենան իր հաղթանակով «Մանկական Եվրատեսիլ2022»–ը «բերեց Հայաստան»։
Լրահոս
0