00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթից մինչև հեռուստաալիքներ․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր խոշոր փաթեթը

© AP Photo / Steve HelberՍպիտակ տունը
Սպիտակ տունը - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Սպիտակ տունը
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նոր փաթեթը բավական լայն շրջանակ է ներառում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Սպիտակ տունը հրապարակել է հակառուսական նոր, լուրջ պատժամիջոցների փաթեթը, որը վերաբերում է կենսագործունեության լայն շրջանակի։

ՌԴ-ից նավթի ներմուծման կրճատում կամ արգելք

«Այսօր G7-ի բոլոր երկրները պարտավորվել են աստիճանաբար դադարեցնել կամ արգելել ռուսական նավթի ներկրումը»,- ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իր հերթին վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն երկրներին կոչ է անում հրաժարվել արտահանման սահմանափակումներից պարենի համատեքստում, որպեսզի կարողանան կանխել ճգնաժամը, ավելի շատ արտադրել, ինչպես նաև բացել պահուստները՝ կարիքավոր երկրների ապահովման համար:

Գովազդ, խորհրդատվական ծառայություններ

Նաև հաղորդվում է, որ ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցները կանդրադառնան հաշվապահական, գովազդային և խորհրդատվական ծառայությունների վրա:
«Ռուսաստանը վաղուց է տնտեսությունը կառավարելու համար հույս դնում G7-ի երկրների կողմից մատուցվող ծառայությունների վրա, հատկապես՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից մատուցվող ծառայությունների: Այսօր մենք արգելում ենք հաշվապահական, կառավարչական, խորհրդատվական, գովազդային ծառայությունների մատուցումը»,- ասել է պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցում։

Պատժամիջոցներ «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ

Բացի այդ, ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցրել «Սբերբանկի» և «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ, նոր պատժամիջոցները կվերաբերեն «Մոսկվայի ինդուստրիալ բանկին» և նրա դուստր ձեռնարկություններին: Նոր պատժամիջոցների տակ կհայտնվեն ռազմական պաշտոնյաներ, «Սբերբանկի» ութ ղեկավարներ, «Գազպրոմբանկի», «Մոսկվայի ինդուստրիալ բանկի» և նրա 10 դուստր ընկերությունների 27 ղեկավարներ։
Ընդ որում, պարզաբանվում է, որ արգելափակող պատժամիջոցներ կամ սահմանափակումներ, ինչպիսիք հաստատվել են ռուսական այլ ֆինանսական ինստիտուտների դեմ, հենց «Գազպրոմբանկի» դեմ չեն սահմանվում, ակտիվները չեն սառեցվում, փոխգործակցությունը չի արգելվում:
Նա նշել է, որ «Գազպրոմբանկի» միջոցով է իրականացվում գազի վաճառքը դեպի Եվրոպա, ուստի ԱՄՆ-ն զգուշորեն է վերաբերում այդ բանկի դեմ սահմանափակումներին։
Պատժամիջոցների չեղարկման համար, ինչպես նշել է պաշտոնյան, ԱՄՆ-ն կողմնորոշվելու է ըստ Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագիտական բանակցությունների արդյունքների, ինչպես նաև ըստ Կիևի դիրքորոշման: Պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունը պատժամիջոցների վերացման համար անհրաժեշտ վստահություն չի առաջացնում:

Պատժամիջոցներ ռուսական երեք հեռուստաալիքների դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ռուսական «Առաջին», «Ռոսիա-1» և «ՆՏՎ» հեռուստաալիքների դեմ:

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ռուսական ամենահայտնի երեք հեռուստաալիքների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են պետության կողմից՝ «Առաջին», «Ռոսիա-1» և «ՆՏՎ» ալիքների»,- ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այսպիսով, ամերիկյան ընկերություններն այլևս չեն կարող համագործակցել հեռուստաալիքների հետ: «ԱՄՆ գովազդային դոլարները, հեռարձակման տեխնոլոգիաները, տեսախցիկները, միկրոֆոնները, ձայնային սարքավորումներն այլևս հասանելի չեն լինելու երեք ամենատարածված պետական ալիքներին»,- ասել է նա:

ՌԴ բուլդոզերների և արդյունաբերական սարքավորումների արտահանման արգելքը

ԱՄՆ-ն արգելել է բուլդոզերների և արդյունաբերական սարքավորումների արտահանումը Ռուսաստան, դադարեցրել է միջուկային նյութերի և դեյտերիումի արտահանման արտոնագիրը:
«ԱՄՆ-ն լրացուցիչ սահմանափակումներ է հաստատում ռուսական արդյունաբերական հատվածի դեմ, ներառյալ ռեսուրսների և արտադրանքի մի լայն հատվածի, այդ թվում՝ փայտից պատրաստված արտադրանքը, բոյլերները, արդյունաբերական շարժիչները, շարժիչները, հովացուցիչներն ու օդափոխության սարքավորումները, բուլդոզերները և արդյունաբերական ու առևտրային կիրառման այլ ապրանքներ»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Վաշինգտոնի մտահղացմամբ՝ արտահանման վերահսկողության նոր միջոցները կծառայեն «ռազմական հնարավորությունների համալրմանն անհրաժեշտ բաղադրիչների հասանելիության հետագա սահմանափակման» համար: Պաշտոնյան հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է արգելել որոշ քիմիական նյութերի արտահանումը Ռուսաստան։

Վարչակազմում կարծում են, որ արտասահմանյան բաղադրիչների բացակայությունը հանգեցրել է «Ուրալվագոնզավոդի» և Չելյաբինսկի տրակտորի գործարանի աշխատանքների կանգին:
Նոր պատժամիջոցների տակ կհայտնվի «Պրոմտեխնոլոգիան»՝ վեց նավագնացային ընկերություններ, որոնք տիրապետում կամ կառավարում են 69 նավ և մեկ ծովային բուքսիրային ընկերություն:
Այնտեղ նշել են, որ միջուկային կարգավորման հանձնաժողովը դադարեցրել է նախնական նյութի, հատուկ միջուկային նյութի, կողմնակի ապրանքների և դեյտերիումի Ռուսաստան արտահանման արտոնագրերի գործողությունը:
Բրիտանացի լրագրողների նկատմամբ հավանաբար պատժամիջոցներ կկիրառվեն. Զախարովա
Լրահոս
0