00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրարտուի որմնանկարները կվերականգնվեն. ռուս ռեստավրատորները կօգնեն հայ գործընկերներին

© Sputnik / Aram NersesyanՌուսաստանից ժամանած ռեստավրատորները հայ գործընկերների համար վարպետության դաս անցկացրին «Էրեբունի» թանգարանում (4 մայիսի, 2022), Երևան։
Ռուսաստանից ժամանած ռեստավրատորները հայ գործընկերների  համար վարպետության դաս անցկացրին «Էրեբունի» թանգարանում (4 մայիսի, 2022), Երևան։  - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Բաժանորդագրվել
Աշխարհին հայտնի ուրարտական որմնանկարների շուրջ 70% - ը հայտնաբերվել է Էրեբունի ամրոցի տարածքում։ Ներկայումս դրանք պահվում են Էրեբունի թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում և Մոսկվայի Պուշկինի թանգարանում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի Էրեբունի ամրոցի տարածքում հայտնաբերված ուրարտական որմնանկարներն արմատապես տարբերվում են մյուսներից, դրանք հատուկ մոտեցում են պահանջում, ուստի դրանց հետ աշխատելը շատ դժվար է։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Ռեստավրացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի մոնումենտալ գեղանկարչության հայտնի ռեստավրատոր Գալինա Վերեսոցկայան։
Վերեսոցկայան Պուշկինի թանգարանի իր գործընկերների հետ այս օրերին գտնվում է Երևանում, որտեղ ուրարտական շրջանի գեղանկարչության վարպետության դաս է վարում հայկական թանգարանների մասնագետների համար:
© Sputnik / Aram NersesyanՌուսաստանից ժամանած ռեստավրատորները հայ գործընկերների համար վարպետության դաս անցկացրին «Էրեբունի» թանգարանում (4 մայիսի, 2022), Երևան։
Мастер-класс российских реставраторов для армянских коллег в музее Эребуни (4 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Ռուսաստանից ժամանած ռեստավրատորները հայ գործընկերների համար վարպետության դաս անցկացրին «Էրեբունի» թանգարանում (4 մայիսի, 2022), Երևան։
Մոնումենտալ որմնանկարների բեկորները 20-րդ դարի 50-60-ական թվականներին Արին բերդ բլրի վրա պեղումներ կատարելիս հայտնաբերել է հնագիտական արշավախումբը, որի կազմում էին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի և ՀԽՍՀ ԳԱ-ի մասնագետները։ 2016 թվականին Ա․Ս․ Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանի Հին Արևելքի բաժինը Ռեստավրացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, բարերար Վլադիմիր Քարտաշյանի աջակցությամբ սկսել է Էրեբունի մոնումենտալ որմնանկարների վերականգնման և վերակառուցման հետազոտական նախագիծը: Վերականգնողական աշխատանքների առաջին փուլն ավարտվել է 2019 թվականի աշնանը, իսկ ընդհանուր նախագիծը կավարտվի 2023 թվականին։
«Արդեն երկար ժամանակ է, ինչ ես զբաղվում հնագիտական գեղանկարչությամբ, բայց Էրեբունիի նկարչությունը տարբերվում է, տեխնիկան ուրիշ է, և դրա հետ աշխատանքը շատ բարդ է, շատ նրբություններ կան։ Յուրաքանչյուր հատվածի համար քո մոտեցումն ես մշակում»,- ասում է Վերեսոցկայան։
© Sputnik / Aram NersesyanՌեստավրացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի մոնումենտալ գեղանկարչության ռեստավրատոր Գալինա Վերեսոցկայան
Реставратор монументальной живописи из Государственного научно-исследовательского института реставрации Галина Вересоцкая на мастер-классе российских реставраторов для армянских коллег в музее Эребуни (4 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Ռեստավրացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի մոնումենտալ գեղանկարչության ռեստավրատոր Գալինա Վերեսոցկայան
Նա նշում է, որ աշխատանքի հիմնական բարդությունը վերականգնողական միջամտությունների հեռացումն է։ Մի բան է բաց տարածության մեջ հուշարձանի հետ աշխատելը և բոլորովին այլ բան՝ աշխատել հուշարձանի հետ, որը ծածկված է կոշտ սոսնձով։ Ավելին, շատ որմնանկարների կառուցվածքում տեխնիկատեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունեցել։ Դրանց հետ աշխատելիս կարևոր է «պահպանել հեղինակին»։ Վերեսոցկայան Հայաստան է եկել իր փորձը հայ գործընկերների հետ կիսելու համար:

Հայկական հավաքածուն եզակի է

Ա․Ս․ Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանի Հին Արևելքի բաժնի գիտաշխատող, Ուրարտուի ժառանգության պահապան Ռամիլ Վերգազովը, որը նույնպես գտնվում է Հայաստանում, մեզ հետ զրույցում ասում է, որ Հայաստանում ուրարտական դարաշրջանի եզակի հուշարձաններ կան, նման հավաքածու չկա ո՛չ Բրիտանական թանգարանում, ո՛չ Լուվրում:
«Հին Արևելքի արվեստում որմնանկարները չափազանց վատ են պահպանված։ Ուրարտական գեղանկարչությունը, որը պահպանվել է Էրեբունիում (ավելի քիչ՝ Թեյշեբաինիում, քանի որ այնտեղ ամրոցը հրդեհվել է` խմբ.), եզակի է»,- ասաց Վերգազովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
© Sputnik / Aram NersesyanԱ․Ս․ Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանի Հին Արևելքի բաժնի գիտաշխատող, Ուրարտուի ժառանգության պահապան Ռամիլ Վերգազով
Научный сотрудник отдела Древнего Востока ГМИИ им. А.С. Пушкина, хранитель наследия Урарту Рамиль Вергазов на мастер-классе российских реставраторов для армянских коллег в музее Эребуни (4 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Ա․Ս․ Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանի Հին Արևելքի բաժնի գիտաշխատող, Ուրարտուի ժառանգության պահապան Ռամիլ Վերգազով
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ռեստավրացիայի հայկական դպրոցը բարձր մակարդակ ուներ, դրա ներկայիս վիճակը մի փոքր զարմացնում է։ Վերգազովն ասում է, որ Երևանում ռուսաստանցի մասնագետների հիմնական առաքելությունը Ուրարտուի հնագույն որմնանկարների վերականգնման ավանդույթներին վերածնունդ տալն է:

«Մեր խնդիրն է վերականգնել հնագիտական գեղանկարչության վերականգնման հայկական դպրոցը, բայց արդեն՝ ժամանակակից տեխնիկայի, մեթոդների և նյութերի օգտագործմամբ։ Դա միանգամայն մեր ուժերի սահմաններում է»,- ասաց նա։

Ռեստավրացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի Հին Արևելքի բաժնի գիտաշխատողը նշեց, որ դաշտային կոնսերվացման մեթոդն աշխատատար գործընթաց է։
Վերականգնողները հեռացնում են դաշտային կոնսերվացման հին հետքերը։ Առաջին փուլում գիպսե շրջանակից ազատվում է կտավի մի հատված։ Այնուհետև բացված հատվածն ամրացվում է և ցուցադրվում է նորմալ վիճակում։
© Sputnik / Aram NersesyanՈրմնանկարների վերականգնում «Էրեբունի» թանգարանում
Мастер-класс российских реставраторов для армянских коллег в музее Эребуни (4 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Որմնանկարների վերականգնում «Էրեբունի» թանգարանում

Ինչ են ասում «Էրեբունի» թանգարանում

ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարում:
© Sputnik / Aram NersesyanՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը
Замначальника департамента управления по охране памятников истории и культуры МОНКС Лусине Игитян на мастер-классе российских реставраторов для армянских коллег в музее Эребуни (4 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը
«Ներկայումս Հայաստանում Ուրարտուի ժամանակաշրջանի որմնանկարների ռեստավրացիայի և կոնսերվացման մասնագետներ չկան։ Որմնանկարները գտնվում են անմխիթար վիճակում և մի քանի տարի անց կարող են պարզապես անհետանալ, եթե չվերականգնենք դրանք»,- ասաց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Նրա խոսքով՝ թանգարանի ղեկավարությունը «Էրեբունի» թանգարանի և Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանի միջև ստորագրված գիտական համագործակցության համաձայնագրի շրջանակում դիմել է ռուս գործընկերներին՝ Հայաստանում մասնագետների համար սեմինար անցկացնելու խնդրանքով:
© Sputnik / Aram Nersesyan«Էրեբունի» թանգարանի տնօերն Միքայել Բադալյանը
Директор историко-арxеологического музея-заповедника Эребуни Микаэл Бадалян на мастер-классе российских реставраторов для армянских коллег (4 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
«Էրեբունի» թանգարանի տնօերն Միքայել Բադալյանը
Բադալյանը նշեց, որ սա համատեղ աշխատանքի միայն առաջին փուլն է։ Օգոստոսին «Էրեբունի» թանգարանի աշխատակիցները կմեկնեն Ռուսաստան՝ վերապատրաստման։
Լրահոս
0