00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենականի քանի՞ վետերան է ապրում Հայաստանում

© Sputnik / Andranik GhazaryanՀայրենական մեծ պատերազմի վետերան
Հայրենական մեծ պատերազմի վետերան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները հաճույքով պատմում են՝ ինչի միջով են իրենք անցել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 101 վետերան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։
«Նրանցից մոտ 50-ը ապրում է Երևանում, ևս 6 վետերան՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա:
Ամենաերիտասարդ վետերանը 95 տարեկան է։ Ամենատարեցը՝ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ էր, այս տարի նա մահացավ 103 տարեկանում:
2022 թվականին Հայրենական մեծ պատերազմի հինգ վետերաններ պետք է նշեն 100-ամյա հոբելյանը։ Նրանց թվում է Անտոնինա Սեմյոնովնա Սեյրանովան (մինչ ամուսնությունը՝ Տիմոնինա):
Նա Հայաստանում ապրող Հայրենական մեծ պատերազմի միակ վետերաններից է, որը մասնակցել է հաղթանակի առաջին շքերթին, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում 1945 թվականի հունիսի 24-ին։
1940-ին Անտոնինա Սեմյոնովնան ամուսնացել է հայի հետ, սակայն պատերազմը բաժանել է նրանց։ Զույգի առաջին հանդիպումը երկար բաժանումից հետո տեղի է ունեցել 1943 թվականին ազատագրված Լենինգրադում։ Երկրորդ հանդիպումն արդեն պատերազմից հետո էր։
«Հայաստանում վետերանները երկարակյաց են։ Նրանք ակտիվ են, հաճույքով հանդիպում են երիտասարդների հետ, պատմում են նրանց՝ ինչի միջով են անցել»,- ասաց Շուվաևա-Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մի քանի տարի շարունակ Հայրենական մեծ պատերազմի վետերանները Ռուսաստանի դեսպանատնից մայիսի 9-ին մոտ 50 հազար դրամ են ստանում։ Օգնություն են ցուցաբերում նաև ռուսաստանյան այլ կազմակերպություններ։ 2021 թվականին դեսպանությանը կից զինվորական կցորդությունը վետերաններին 160-170 հազար դրամի օգնություն է տրամադրել։ Այդ ժամանակ հաշվի են առնվել նաև վետերանների՝ բժշկական սարքերի կարիքները (լսողական սարքեր, տոնոմետրեր, ջերմաչափեր, սայլակներ և դեղորայք)։ Մոսկվայի տնտեսական կապերի վարչությունը ևս նախատեսում է վետերաններին ֆինանսական աջակցություն տրամադրել:
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին և վարչապետին
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, ապա 2020 թվականից Հայրենական մեծ պատերազմի վետերանները ամսական 100 հազար դրամի չափով թոշակի հավելավճար են ստանում, ինչպես նաև պարգևավճար, որը ձևավորվում է մի քանի գործոններով (հաշմանդամություն, ծառայություններ և այլն)։
Հիշեցնենք, որ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար զինվոր, 300 հազարը զոհվել է։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20 տոկոսը։ Այս ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների շարքում, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից մյուս երկրների մեջ:
Լրահոս
0