00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո. Իշխան Սաղաթելյանը որոշ փակագծեր բացեց

© Sputnik / Aram Nersesyan Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը
Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ նոր կառավարության առաջնահերթություններից է լինելու նաև հայ գերիների վերադարձը, պարենային անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց, որ իրենց շատ հաճախ հարցնում են` ինչ է լինելու Նիկոլից հետո, նոր կառավարությունը երկիրն ինչպես է դուրս բերելու այս իրավիճակից։
«Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց, ձևավորվի ուժեղ իշխանություն, որը կապահովի թուրքա-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը` արդիականացնելով Արցախի ու Հայաստանի միասնական անվտանգության համակարգը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
ՀՀ իշխանությունը, նրա խոսքով, պետք է նաև երաշխավորի Արցախի ինքնորոշման իրավունքը` բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

«Նոր իշխանությունը կբացառի ՀՀ տարածքի հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ու դրա սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում ու սահմանագծում։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ նոր կառավարության առաջնահերթություններից է լինելու նաև հայ գերիների վերադարձը, պարենային անվտանգությունը։ Չի անտեսվելու նաև կադրային ճիշտ քաղաքականության խնդիրը։
«Պետության կառավարումից իսպառ բացառվելու են սուտը, պոպուլիզմը, կեղծիքը և անբանությունը։ Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը»,- ասաց Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչը խոստացավ նաև իշխանափոխությունից հետո վերականգնել ազգային համերաշխությունը` վերացնելով ներքին ատելությունն ու պառակտվածությունը։ Անցյալի ու ներկայի արատավոր բարքերը, նրա խոսքով, ապագայում տեղ չեն ունենալու։
«Այս հրապարակից պատասխանատու կերպով հայտարարում եմ` բոլոր այն մարդիկ, որոնք հանրության կողմից անընդունելի են, ապագա կառավարությունում որևէ տեղ և դերակատարություն չեն ունենալու»,- վստահեցրեց Սաղաթելյանը։
Նա վերահաստատեց իշխանափոխությունից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու ծրագիրը։ Իսկ թե ովքեր են լինելու այդ կառավարության կազմում, Սաղաթելյանն այսպես ներկայացրեց. «Սրանց հեռացնելուց հետո մենք հրապարակելու ենք շուրջ 250 պրոֆեսիոնալ անձանց անուններ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք, վճռականություն և պատրաստակամ են դուրս բերել երկիրն այս վիճակից։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ ձեր մեջ են, ձեր շուրջն են, այս հարթակում են, ովքեր 4 տարի պայքարել են այս ապազգային իշխանության դեմ»։
Սաղաթելյանի խոսքով` ժամանակավոր կառավարությունը ձևավորելու է բանակցային պրոֆեսիոնալ խումբ` Ադրբեջանի, հարկ եղած դեպքում` նաև Թուրքիայի հետ բանակցելու համար, բայց ոչ երբեք՝ նշաձողն իջեցնելու ուղղությամբ։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ժամանակավոր կառավարությունը ենթադրաբար կգործի 1-1.5 տարի, որից հետո ազատ ընտրություններ կկազմակերպվեն երկարաժամկետ կառավարության ձևավորման համար։
Կառավարման համակարգը Հայաստանում կշարունակի մնալ խորհրդարանական, որը կգործի ոչ գերվարչապետական լծակներով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0