00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը. Սեյրան Օհանյան

© Sputnik / Aram Nersesyan Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե իշխանությունները չեն ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդը պետք է հեռացնի նրանց։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020-ի պատերազմից հետ Եռատոնը կարծես թե խլեցին մեզնից։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պետք է դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիրը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել մեր ամբողջ ներուժը համախմբել խորքում պաշտպանություն իրականացնելու համար։ Իրավական ոլորտում նույնպես թերություններ են եղել»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` եթե այսօրվա իշխանությունը չի ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի, իսկ եթե նրանք դա չեն ցանկանում, ապա ժողովուրդը պետք է հեռացնի իշխանությանը։ Օհանյանն այն համոզմունքը հայտնեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից։
Օհանյանը նշեց, որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակցային գործընթաց չլինի, ինչը չի եղել մինչ այդ։ Իշխանությունը, ըստ նրա, պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չգնահատելով իրավիճակը, հերոսների կոչումներ էին տալիս 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք` 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։
«Դեռ կանենք հարսանիք լեռներում». Շուշան Պետրոսյանի` Շուշիին նվիրված նոր երգի տեսահոլովակը
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
Լրահոս
0