https://armeniasputnik.am/20220509/abvovjanum-ardjunaberakan-park-kbacvi-41850429.html
Աբովյանում Արդյունաբերական պարկ կբացվի
Աբովյանում Արդյունաբերական պարկ կբացվի
Պարկում պետք է տեղավորվեն տարբեր ոլորտների և արտահանման համար աշխատող ընկերություններ։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T17:04+0400
2022-05-09T17:04+0400
2022-05-09T17:15+0400
աբովյան
արդյունաբերություն
արտահանում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/514/22/5142232_0:0:1600:901_1920x0_80_0_0_bfac24e5823dce74b058c2298cf0df27.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Աբովյան քաղաքում 2023 թվականին Արդյունաբերական պարկ կբացվի։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց նախագծի մենեջեր Նիկա Մանուկովան, այստեղ կարող են տեղակայվել սարքաշինության, հաստոցաշինության և արդյունաբերության այլ ոլորտների ընկերություններ:Դրանք պետք է համապատասխանեն արտադրության տեղայնացման համար բավարար չափանիշներին (այսինքն՝ իրականացնեն այնպիսի ծավալի վերամշակում, որ ապրանքը համարվի Հայաստանում արտադրված)։Նոր տնտեսական գոտու համար դրա հիմնադիրներն արդեն հողամաս ստացել են, ներկայումս կազմում են նախագծի մանրամասն նկարագրությունը։ Սպասվում է, որ 2-3 ամսվա ընթացքում այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ Արդյունաբերական պարկի ստեղծման համար գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարության, ինչպես նաև Enterprise Armenia կազմակերպության (որը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ և արտահանման զարգացմամբ) ներկայացուցիչների մասնակցությամբ:Արդյունաբերական պարկի հիմնադիրները մասնավոր ներդրողներ են, որոնք դրա բացումից հետո ավելի մանրամասն տեղեկություններ կներկայացնեն իրենց մասին, նշեց Մանուկովան:Արդյունաբերական պարկի ռեզիդենտները կունենան նույն հարկային արտոնությունները, ինչ և մյուս ազատ տնտեսական գոտիներում՝ ազատված կլինեն բոլոր հարկերից, բացի աշխատակիցների եկամտահարկից։ Արտոնությունները գործում են այն դեպքում, երբ ընկերություններն աշխատում են արտահանման համար։Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է 4 ազատ տնտեսական գոտի։Դրանցից մեկը՝ «Մերիդիանը», տեղակայված է Երևանում և չի գործում։ Այն կազմակերպվել էր որպես ճյուղային (ոսկերչական ձեռնարկությունների համար), բայց երբ ԵԱՏՄ-ում ազատականացվեց ոսկերչական իրերի շրջանառությունը, այն դադարեց գրավիչ լինել (քանի որ ի սկզբանե այստեղ ցանկանում էին տեղավորվել ԵԱՏՄ երկրներ արտահանողները)։Բացի այդ, Երևանում գործում է «Մերիդիան» ազատ գոտին՝ նաև արդյունաբերական ձեռնարկությունների համար, ինչպես նաև «Մեղրի» գոտին՝ Իրանի հետ սահմանին։ Եվս մեկ ԱՏԳ՝ Ecos-ը, գործում է Հրազդան քաղաքում (Հրազդանի ՋԷԿ-ի մոտակայքում), այստեղ տեղակայված են կրիպտոարժույթների մայնինգի նախագծերը։ Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանն Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտումՌուսական բիզնեսի համար ազատ տնտեսական գոտիների հեռանկարները Մանուկովան ներկայացրել է «Սկոլկովո» հիմնադրամի և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կազմակերպած «Նոր հնարավորություններ բիզնեսի համար ԵԱՏՄ-ի շրջանակներում» խորհրդաժողովում: Այն տեղի է ունեցել Երևանում՝ Ռուսական գրքի տանը։
աբովյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/514/22/5142232_176:0:1600:1068_1920x0_80_0_0_3f15f17ca4668da948097f1a7330d2da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աբովյան, արդյունաբերություն, արտահանում
աբովյան, արդյունաբերություն, արտահանում
Աբովյանում Արդյունաբերական պարկ կբացվի
17:04 09.05.2022 (Թարմացված է: 17:15 09.05.2022) Պարկում պետք է տեղավորվեն տարբեր ոլորտների և արտահանման համար աշխատող ընկերություններ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Աբովյան քաղաքում 2023 թվականին Արդյունաբերական պարկ կբացվի։ Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց նախագծի մենեջեր Նիկա Մանուկովան, այստեղ կարող են տեղակայվել սարքաշինության, հաստոցաշինության և արդյունաբերության այլ ոլորտների ընկերություններ:
Դրանք պետք է համապատասխանեն արտադրության տեղայնացման համար բավարար չափանիշներին (այսինքն՝ իրականացնեն այնպիսի ծավալի վերամշակում, որ ապրանքը համարվի Հայաստանում արտադրված)։
Նոր տնտեսական գոտու համար դրա հիմնադիրներն արդեն հողամաս ստացել են, ներկայումս կազմում են նախագծի մանրամասն նկարագրությունը։ Սպասվում է, որ 2-3 ամսվա ընթացքում այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ Արդյունաբերական պարկի ստեղծման համար գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարության, ինչպես նաև Enterprise Armenia կազմակերպության (որը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ և արտահանման զարգացմամբ) ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արդյունաբերական պարկի հիմնադիրները մասնավոր ներդրողներ են, որոնք դրա բացումից հետո ավելի մանրամասն տեղեկություններ կներկայացնեն իրենց մասին, նշեց Մանուկովան:
Նոր տեխնոպարկի ռեզիդենտներին կընտրի միջգերատեսչական հանձնաժողովը, որը կուսումնասիրի բիզնեսի հայտերը և կհաստատի համապատասխանությունը չափանիշներին:
Արդյունաբերական պարկի ռեզիդենտները կունենան նույն հարկային արտոնությունները, ինչ և մյուս ազատ տնտեսական գոտիներում՝ ազատված կլինեն բոլոր հարկերից, բացի աշխատակիցների եկամտահարկից։ Արտոնությունները գործում են այն դեպքում, երբ ընկերություններն աշխատում են արտահանման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է 4 ազատ տնտեսական գոտի։
Դրանցից մեկը՝ «Մերիդիանը», տեղակայված է Երևանում և չի գործում։ Այն կազմակերպվել էր որպես ճյուղային (ոսկերչական ձեռնարկությունների համար), բայց երբ ԵԱՏՄ-ում ազատականացվեց ոսկերչական իրերի շրջանառությունը, այն դադարեց գրավիչ լինել (քանի որ ի սկզբանե այստեղ ցանկանում էին տեղավորվել ԵԱՏՄ երկրներ արտահանողները)։
Բացի այդ, Երևանում գործում է «Մերիդիան» ազատ գոտին՝ նաև արդյունաբերական ձեռնարկությունների համար, ինչպես նաև «Մեղրի» գոտին՝ Իրանի հետ սահմանին։ Եվս մեկ ԱՏԳ՝ Ecos-ը, գործում է Հրազդան քաղաքում (Հրազդանի ՋԷԿ-ի մոտակայքում), այստեղ տեղակայված են կրիպտոարժույթների մայնինգի նախագծերը։
Ռուսական բիզնեսի համար ազատ տնտեսական գոտիների հեռանկարները Մանուկովան ներկայացրել է «Սկոլկովո» հիմնադրամի և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կազմակերպած «Նոր հնարավորություններ բիզնեսի համար ԵԱՏՄ-ի շրջանակներում» խորհրդաժողովում: Այն տեղի է ունեցել Երևանում՝ Ռուսական գրքի տանը։