00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը

© Photo : пресс-служба TUFԴիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը
Դիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Դիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը
Բաժանորդագրվել
Արարողությունից հետո մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականում ու Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը։
© Photo : пресс-служба TUFՀայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողություն
Церемония открытия мемориала жертвам Великой Отечественной войны (9 мая 2022). Дилижан - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողություն
Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:
Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի համայնքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:
Աշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ։ Ամբողջությամբ վերականգնվել են համալիրի հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։
«TUF բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված հուշահամալիրում: Ժամանակին այս համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել, հուսով ենք` բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասել է հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ նշել է, որ դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը, քանի որ այնտեղ ունեն և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։
«Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-ընդգծել է Սարգսյանը։
Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր են տնկել հուշարձանին հարակից նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։
Մեծ հաղթանակի դեմքերը՝ մեկ հարկի տակ. Գյումրիում բացվեց վետերանների դեմքերով ցուցահանդեսը
Լրահոս
0