00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիմադրություն» շարժումը հայտարարեց դասադուլի և գործադուլի մասին

© Sputnik / Aram Nersesyan Ընդդիմության հանրահավաքը Երևանում
Ընդդիմության հանրահավաքը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Ընդդիմության հանրահավաքը Երևանում
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 10-ի անհնազանդության ակցիաների, երթերի և հանրահավաքների ժամանակացույցը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը մայիսի 10-ին հայտարարում է դասադուլ և գործադուլ։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի, սա ակնհայտ փաստ է։ Մեր հետևողական քայլերի, համախմբվածության արդյունքում մեր պայքարը րոպե առ րոպե թափ է հավաքում։ Մեր անելիքի բանաձևը հստակ է` պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնենք։ Իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում, իսկ աթոռներին նստածներն այլևս ի վիճակի չեն որևէ բան որոշելու։ Մենք պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության ակցիաները։ Վաղը շատ կարևոր օր է բոլորիս համար և, եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, դուրս գա փողոց ու անհնազանդության ակցիաներ անի` վստահեցնում եմ` հաշված օրերի ընթացքում կհեռացնենք Փաշինյանին»,- նշեց Սաղաթելյանը։

Նա կոչ արեց անհնազանդության ակցիաներին մասնակցողներին իրենց հետ փողոց բերել մեկական քաղաքացու։
Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց կա՛մ անցնցում հրաժարական տալ, կա՛մ իրենք երկիրը կկանգնեցնեն։
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում կշրջափակեն նաև պետական կառավարական շենքերը, ինչի արդյունքում հնարավոր կլինի վերջնականապես ծնկի բերել ներկայիս իշխանությանը։
Մայիսի 10-ին «Դիմադրություն» շարժումը 4 ուղղություններով անհնազանդության ակցիաներ և երթեր է իրականացնելու, որոնց ժամանակ լինելու են նաև արգելափակումներ։

«Վաղը 12։00-ից երթերը սկսվելու են Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից, երկրորդը` Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երրորդը` 15-րդ թաղամասից` Չաուշի արձանի մոտից, իսկ 4-րդը` Սասունցի Դավթի արձանի մոտից։ Այդ կետերից շարժվում ենք ու ամբողջությամբ պարալիզացնում։ Մինչ այդ` առավոտյան, տեղի կունենան տարբեր անհնազանդության ակցիաներ։ Պետք է հասնենք նրան, որպեսզի ոստիկանական ուժերը ոչ մի կերպ չկարողանան կասեցնել ժողովրդի ցասումը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա երթերի և անհնազանդության ակցիայի մասնակիցներին վաղը ժամը 19։00-ին կրկին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքի։
Նշենք, որ այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացավ ընդդիմության մեծ հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին հաջորդեց երթը քաղաքի կենտրոնական փողոցներով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0