https://armeniasputnik.am/20220509/hajrenakani-qani-veteran-e-aprum-hajastanum-41827945.html
Հայրենականի քանի՞ վետերան է ապրում Հայաստանում
Հայրենականի քանի՞ վետերան է ապրում Հայաստանում
Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները հաճույքով պատմում են՝ ինչի միջով են իրենք անցել։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T11:09+0400
2022-05-09T11:09+0400
2022-05-09T11:25+0400
հայրենական մեծ պատերազմ
հայաստան
հայրենական մեծ պատերազմի վետերան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/17/41214021_0:0:1600:901_1920x0_80_0_0_dc281f7d9ae7de938142336683a47152.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 101 վետերան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։«Նրանցից մոտ 50-ը ապրում է Երևանում, ևս 6 վետերան՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա:Ամենաերիտասարդ վետերանը 95 տարեկան է։ Ամենատարեցը՝ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ էր, այս տարի նա մահացավ 103 տարեկանում:2022 թվականին Հայրենական մեծ պատերազմի հինգ վետերաններ պետք է նշեն 100-ամյա հոբելյանը։ Նրանց թվում է Անտոնինա Սեմյոնովնա Սեյրանովան (մինչ ամուսնությունը՝ Տիմոնինա):1940-ին Անտոնինա Սեմյոնովնան ամուսնացել է հայի հետ, սակայն պատերազմը բաժանել է նրանց։ Զույգի առաջին հանդիպումը երկար բաժանումից հետո տեղի է ունեցել 1943 թվականին ազատագրված Լենինգրադում։ Երկրորդ հանդիպումն արդեն պատերազմից հետո էր։«Հայաստանում վետերանները երկարակյաց են։ Նրանք ակտիվ են, հաճույքով հանդիպում են երիտասարդների հետ, պատմում են նրանց՝ ինչի միջով են անցել»,- ասաց Շուվաևա-Պետրոսյանը։Նրա խոսքով՝ մի քանի տարի շարունակ Հայրենական մեծ պատերազմի վետերանները Ռուսաստանի դեսպանատնից մայիսի 9-ին մոտ 50 հազար դրամ են ստանում։ Օգնություն են ցուցաբերում նաև ռուսաստանյան այլ կազմակերպություններ։ 2021 թվականին դեսպանությանը կից զինվորական կցորդությունը վետերաններին 160-170 հազար դրամի օգնություն է տրամադրել։ Այդ ժամանակ հաշվի են առնվել նաև վետերանների՝ բժշկական սարքերի կարիքները (լսողական սարքեր, տոնոմետրեր, ջերմաչափեր, սայլակներ և դեղորայք)։ Մոսկվայի տնտեսական կապերի վարչությունը ևս նախատեսում է վետերաններին ֆինանսական աջակցություն տրամադրել: Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին և վարչապետինԻնչ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, ապա 2020 թվականից Հայրենական մեծ պատերազմի վետերանները ամսական 100 հազար դրամի չափով թոշակի հավելավճար են ստանում, ինչպես նաև պարգևավճար, որը ձևավորվում է մի քանի գործոններով (հաշմանդամություն, ծառայություններ և այլն)։Հիշեցնենք, որ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար զինվոր, 300 հազարը զոհվել է։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20 տոկոսը։ Այս ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների շարքում, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից մյուս երկրների մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/17/41214021_44:0:1468:1068_1920x0_80_0_0_f9670e81392ae0e7f5b192f1f27fb79e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, հայաստան, հայրենական մեծ պատերազմի վետերան
հայրենական մեծ պատերազմ, հայաստան, հայրենական մեծ պատերազմի վետերան
Հայրենականի քանի՞ վետերան է ապրում Հայաստանում
11:09 09.05.2022 (Թարմացված է: 11:25 09.05.2022) Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները հաճույքով պատմում են՝ ինչի միջով են իրենք անցել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 101 վետերան։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։
«Նրանցից մոտ 50-ը ապրում է Երևանում, ևս 6 վետերան՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա:
Ամենաերիտասարդ վետերանը 95 տարեկան է։ Ամենատարեցը՝ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ էր, այս տարի նա մահացավ 103 տարեկանում:
2022 թվականին Հայրենական մեծ պատերազմի հինգ վետերաններ պետք է նշեն 100-ամյա հոբելյանը։ Նրանց թվում է Անտոնինա Սեմյոնովնա Սեյրանովան (մինչ ամուսնությունը՝ Տիմոնինա):
Նա Հայաստանում ապրող Հայրենական մեծ պատերազմի միակ վետերաններից է, որը մասնակցել է հաղթանակի առաջին շքերթին, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում 1945 թվականի հունիսի 24-ին։
1940-ին Անտոնինա Սեմյոնովնան ամուսնացել է հայի հետ, սակայն պատերազմը բաժանել է նրանց։ Զույգի առաջին հանդիպումը երկար բաժանումից հետո տեղի է ունեցել 1943 թվականին ազատագրված Լենինգրադում։ Երկրորդ հանդիպումն արդեն պատերազմից հետո էր։
«Հայաստանում վետերանները երկարակյաց են։ Նրանք ակտիվ են, հաճույքով հանդիպում են երիտասարդների հետ, պատմում են նրանց՝ ինչի միջով են անցել»,- ասաց Շուվաևա-Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մի քանի տարի շարունակ Հայրենական մեծ պատերազմի վետերանները Ռուսաստանի դեսպանատնից մայիսի 9-ին մոտ 50 հազար դրամ են ստանում։ Օգնություն են ցուցաբերում նաև ռուսաստանյան այլ կազմակերպություններ։ 2021 թվականին դեսպանությանը կից զինվորական կցորդությունը վետերաններին 160-170 հազար դրամի օգնություն է տրամադրել։ Այդ ժամանակ հաշվի են առնվել նաև վետերանների՝ բժշկական սարքերի կարիքները (լսողական սարքեր, տոնոմետրեր, ջերմաչափեր, սայլակներ և դեղորայք)։ Մոսկվայի տնտեսական կապերի վարչությունը ևս նախատեսում է վետերաններին ֆինանսական աջակցություն տրամադրել:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, ապա 2020 թվականից Հայրենական մեծ պատերազմի վետերանները ամսական 100 հազար դրամի չափով թոշակի հավելավճար են ստանում, ինչպես նաև պարգևավճար, որը ձևավորվում է մի քանի գործոններով (հաշմանդամություն, ծառայություններ և այլն)։
Հիշեցնենք, որ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար զինվոր, 300 հազարը զոհվել է։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20 տոկոսը։ Այս ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների շարքում, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից մյուս երկրների մեջ: