00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԽՍՀՄ դաշնակիցները չեն կարողանում մարսել, որ իրենք չեն առաջինը Բեռլին մտել․ միջազգայնագետ

Արևմուտքը նպաստում է աշխարհում նացիստական գաղափարախոսության զարգացմանը․ միջազգայնագետ
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնի առթիվ Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է մեր օրերում այդ տոնի նկատմամբ միջազգային տրամադրությունները։
Հայրենական պատերազմի ավարտից 77 տարի անց աշխարհը դեռ չի մարսել, որ այդ հաղթանակը ձեռք բերվեց մեծ մասամբ Խորհրդային Միության ու դրա ժողովուրդների հերոսական սխրանքի շնորհիվ և ամեն տարի բոլոր հնարավորություններն օգտագործվում են այդ հաղթանակը կասկածի տակ դնելու կամ, գոնե, իրենց չարած որևէ բան իրենց վերագրելու համար։ Sputnik Արմենիայի եթերում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարելիցի առթիվ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետի կարծիքով աշխարհն այս առումով պետք է երկու մասի բաժանել՝ ԽՍՀՄ երբեմնի դաշնակիցներ ու հակախորհդային կոալիցիայի անդամ երկրներ․ դաշնակիցներն այդպես էլ չեն հաշտվել մտքի հետ, որ առաջինն իրենք չեն մտել Բեռլին, իսկ կոալիցիայի անդամները, որոնք այսօր դարձել են ՆԱՏՕ-ի անդամ՝ առաջին հերթին արևելյան Եվրոպայի երկրները, ցանկանում են վրեժ լուծել այն դառնությունների, պատմության և այն տարածքների կորստի համար, որոնք, իրենց կարծիքով, ունեցել են ԽՍՀՄ-ի մեղքով։
«Այսօր Արևմուտքի դպրոցներում որպես երկրորդ աշխարհամարտում հաղթած երկրներ հիշատակվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ընդհանրապես չի խոսվում ԽՍՀՄ մասին, ընդհանրապես չի հիշատակվում այն սխրանքը, որ կատարեց խորհրդային ժողովուրդը 20-րդ դարի շագանակագույն ժանտախտին վերջ դնելու և ֆաշիզմը վերջնականապես հաղթահարելու համար»,-նշեց Բալասանյանը։
Բալասանյանը չհերքեց՝ այսօր Արևմուտքը նպաստում է աշխարհում նացիստական գաղափարախոսության տարածմանը կամ գոնե դրան չի խանգարում։ Սա, նրա խոսքով, ևս մեկ անգամ հաստատում է տեսակետը, որ ֆաշիզմը ստեղծվել ու հովանավորվել էր Արևմուտքի կողմից Խորհրդային Միությունը ոչնչացնելու համար։
«Նրանք շատ հետևողական ֆաշիստական Գերմանիային բերեցին բախման ԽՍՀՄ հետ, որպեսզի, իրենց կարծիքով, երկու տոտալիտար վարչակարգերն իրար ոչնչացնեն, և ըստ էության, աշխարհը միաժամանակ ազատվի և՛ խորհրդային, և՛ ֆաշիստական գաղափարախոսությունից, բայց երբ դա չստացվեց, իրենք արդեն ստիպված մտան Խորհրդային Միության հետ կոալիցիայի մեջ՝ անգամ չուզենալով դա»,-ասաց միջազգայնագետը։
Հարցին՝ հավանակա՞ն է, որ մենք ականատես լինենք երրորդ համաշխարհային պատերազմին, Բալասանյանը պատասխանեց՝ այն արդեն սկսվել էր, ուղղակի ոչ թե հստակ երկրների միջև է, այլ՝ հիբրիդային ու ընդգրկում է տեղեկատվությունը, տնտեսությունը, կրթական համակարգը և, իհարկե, ռազմական գործողությունները։
«Այսօր Ուկրաինան Արևմուտքի ձեռքում դարձել է երրորդ աշխարհամարտի համար պլացդարմ ՌԴ դեմ պայքարելու համար։ Ուկրաինայում դավաճանական խմբակ է եկել իշխանության, որը փորձում է պատմական հիշողությունը վերացնել ու ուկրաինացիներին կտրել Ռուսաստանից, իսկ դա ՌԴ-ի համար այն կարմիր գիծն է, որից այն կողմ Ռուսաստանը երբեք որևիցե մեկին չի թողնի անցնել, և ինքն էլ չի անցնի»,- ասաց Բալասանյանը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հստակ նպատակներից մեկը նշվեց նաև դենացիֆիկացիան, որովհետև ֆաշիստական գաղափարախոսության տարածումը հարազատ Ուկրաինայում անթույլատրելի էր։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։ Պատերազմին Հայաստանից ռազմաճակատ էր մեկնել 600 հազար զինվոր, որից 300 հազարը զոհվել է։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20 տոկոսը։ Այս ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների շարքում, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից մյուս երկրների թվում:
Լրահոս
0