Լատվիայի ԱԳՆ-ն Կիրկորովին, Պետրոսյանին, Վինոկուրին և Վիներ-Ուսմանովային «սև ցուցակ» է գցել

© Sputnik / Aram NersesyanԵվգենի Պետրոսյան
Եվգենի Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ ավելի քան 30 ռուսաստանցի մշակութային գործչի անցանկալի անձ էր հայտարարել էր։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Լատվիան Ֆիլիպ Կիրկորովին, Եվգենի Պետրոսյանին, Վլադիմիր Վինոկուրին և Իրինա Վիներ-Ուսմանովային անորոշ ժամանակով արգելել է մուտք գործել իրենց երկիր։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Միգրացիայի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշում եմ կայացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ֆիլիպ Կիրկորովին, Եվգենի Պետրոսյանին, Վլադիմիր Վինոկուրին և Իրինա Վիներ-Ուսմանովային ընդգրկել անցանկալի անձանց ցուցակում, որը նշանակում է անորոշ ժամկետով Լատվիա մուտքի արգելք»,- գրել է Ռինկևիչսը:
Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ-ն ավելի քան 30 ռուսաստանցի մշակութային գործչի ներառել էր անցանկալի անձանց ցուցակում:
Լրահոս
0