Մեծ հաղթանակի դեմքերը՝ մեկ հարկի տակ. Գյումրիում բացվեց վետերանների դեմքերով ցուցահանդեսը

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
«Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
«Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լուսանկարների հեղինակը ցուցադրության ավարտից հետո բոլոր լուսանկարները նվիրելու էվետերաններին:
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Գյումրու Ռուսական տան նախաձեռնությամբ, մայիսի 9-ին համայնքային ցուցասրահում բացվեց Տաթև Մնացականյանի «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ ծառայում էին ընդհանուր գործին թիկունքում:
Ցուցահանդեսի բացմանը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տաթև Մնացականյան
В Гюмри открылась фотовыставка Татев Мнацаканян Лица Великой Победы  - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Տաթև Մնացականյան
Շնորհավորելով հաղթանակի առթիվ` Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը կարևորեց այն ահռելի աշխատանքը, որ արել է լուսանկարիչը: «Սա մի հրաշալի փաստագրություն է` իսկական հերոսներ ներկայացնող: Այս ցուցադրությունը պետք է շատերը տեսնեն ու ծանոթանան իսկական հերոսների կերպարներին»,-նշեց Բերյանևը:
Տաթև Մնացականյանը լուսանկարներն անելու համար շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները, և նկարել է 110 վետերանների` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
В Гюмри открылась фотовыставка Татев Мнацаканян Лица Великой Победы  - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
«Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
«Նախագիծը նախատեսել էի դեռ հաղթանակի 75-ամյակին, սակայն համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվեցին: Առողջությունը բոլորիս համար շատ թանկ է, բայց նաև հապաղել էլ չէր կարելի: Դրա համար մեկ տարվա ընթացքում ահռելի աշխատանք արվեց: Որոշ հերոսներ, ցավոք, արդեն չկան, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ հետ են լուսանկարչական դիմանկարների շնորհիվ»,- ասաց Տաթևը` պատմելով, որ վետերանների հետ շփման ընթացքում ստացվում էր ոչ թե պարզապես լուսանկար, այլ մի պատմություն: Սա նաև յուրօրինակ երախտիք է իր պապիկին, որը ռազմաճակատից չի վերադարձել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
В Гюмри открылась фотовыставка Татев Мнацаканян Лица Великой Победы  - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
«Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
«Ցանկանում էի լուսանկարներով փոխանցել Հաղթանակի ոգին՝ ներկայացնելով նրանց վեհությունը: Նման ձևաչափով ֆոտոցուցահանդես երբեք չի եղել՝ ներկայացված է 110 վետերան՝ ամբողջ Հայաստանից», - Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց Տաթև Մնացականյանը։
Մինչ Գյումրի տեղափոխվելը ցուցահանդեսը ներկայացվել է Երևանում, Կապանում և Աբովյանում: Նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաև Վանաձորում, իսկ Գյումրիում այն կգործի մեկ շաբաթ:
Լուսանկարների հեղինակը նպատակ ունի ցուցադրության ավարտից հետո բոլոր լուսանկարները նվիրել վետերաններին:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
В Гюмри открылась фотовыставка Татев Мнацаканян Лица Великой Победы  - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
«Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը կյանքի է կոչվել է Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, Թովմասյան միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ:
Լրահոս
0