00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես հերոսական ջանքերի գնով ազատագրված քաղաքը դարձավ «դժգույն ու դժբախտ»

© Sputnik / Илья ПиталевՂազանչեցոց եկեղեցին Շուշիում
Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը համադրել է 30 տարի առաջ տեղի ունեցած Շուշիի ազատագրումն ու բերդաքաղաքի` 2020–ին տեղի ունեցած գրավումը։ Ինչ նմանություններ ու տարբերություններ կան մեր ու թշնամու գործողություններում։
Եկեք անկեղծ լինենք։ Որքան անհավատալի էր ժամանակին թվում, թե հնարավոր է ազատագրել Շուշի բերդաքաղաքը, նույնքան անհավատալի էր, որ այն կրկին կհայտնվի ադրբեջանցիների ձեռքին։ Հիմա արդեն քչերն են հիշում՝ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թվականին, երբ ազատագրվեց Շուշին, երևանյան թերթերից մեկը հրապարակեց այդ աննախադեպ գործողության ողջ ծրագիրը։
Շատերն էին այն ժամանակ վրդովված՝ ախր սա անգնահատելի ուղեցույց է ադրբեջանցիների համար, որոնք, բնականաբար, վաղ թե ուշ փորձելու են հետ բերել կորցրածը։ Իհարկե, այն օրերից ի վեր այնքան է խոսվել ու գրվել Շուշիի ազատագրման մասին, որ թերթի այդ հրապարակումը դժվար թե ինչ-ինչ դեր խաղացած լինի 44-օրյա պատերազմում և, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ կարելի է անցկացնել։ Երկու դեպքում էլ չէին սպասում, իսկ անսպասելին, ինչպես հայտնի է, ամենապարարտ հողն է խուճապի համար։
Թե ինչպես հերոսական ջանքերի գնով ազատագրված քաղաքը դարձավ «դժգույն ու դժբախտ»
Ինչո՞ւ երեք տասնամյակ առաջ չէին սպասում ադրբեջանցիները։ Ախր, իսկի Երևանում ոմանք հաջողությանը չէին հավատում։ Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, պատմում է. «Շուշին քաղաք չէր, մեր կռվի դաշտը 40 կմ էր: Թշնամին ուներ 2500 մարդ, ուժեղ էր պատրաստված: Մենք ունեինք 3500 մարդ: Ինձ, ճիշտն ասած, Հայաստանից անընդհատ բացատրում էին, գրում էին, ունեմ այդ գրածները, որ մենք պատրաստ չենք, պետք է ունենալ երեք անգամ ավելի. թշնամին 2500 ուներ, մենք պիտի ունենայինք 7500 զինվոր: Ես համաձայնեցի: Դա ճշմարտություն էր»։
Թե ինչ եղավ այն ժամանակ՝ 92 թվականի մայիսին, շատ հստակ նկարագրում է չեչեն գրոհային Շամիլ Բասաևը. «Գրեթե բոլորը լքեցին քաղաքը, 2800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց և փախավ: Շատերը թողնում էին նաև ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Շուշին պարզապես լքվեց: Ընդամենը մոտ 700 հայեր սկսեցին գրոհը: Նման ուժեղ կայազորով և այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր հոգին էլ կարող էր հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Կազմակերպվածություն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի և ասել`դու դավաճանեցիր, դու հանձնեցիր, դու ծախեցիր: Սոսկ խոսակցություններ են: Չկար որևէ ղեկավարում, որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէր»,- փաստել է Շամիլ Բասաևը։
Ամենևին չեմ ուզում համեմատություններ անել, որովհետև այդպես էլ մինչև վերջ պարզ չէ, թե իրականում ինչ տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը։ Վկայությունները խիստ տարբեր են։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյան. «4 հոգով մենք նստեցինք մեքենան և չենք նկատել ոչ մի ադրբեջանցի, երբ տեսանք մեր նահանջող բանակը: Խումբ-խումբ իջնում էին Ստեփանակերտ: Երկու խմբի ես կանգնեցրել եմ: Իրենք ասել են` հրամանատար չունենք, նահանջում ենք Ստեփանակերտ: Եթե զորքը կանգներ, ուրիշ բան կլիներ, լրիվ ուրիշ սցենար կգործեր»։
Հիմա լսենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին։ «Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ»,- խոստովանել է Շուշիի քաղաքապետը։ Համաձայնե՛ք, հենց սա է ամենագլխավոր հարցը, որը մինչև հիմա անպատասխան է մնացել՝ ինչո՞ւ այսպես եղավ։
Ճիշտն ասած, շատ դժվար է պատկերացնել, որ այս հարցն ընդհանրապես երբևէ կոնկրետ պատասխան կստանա, այնքան բազմազան ու հակասական են դեպքերի անմիջական մասնակիցների նկարագրությունները և գնահատականները։ Ի դեպ, 30 տարի առաջ Բաքվում էլ էր լայնորեն շրջանառվում այն վարկածը, թե ամենևին էլ հայերը չեն գրավել Շուշին, քաղաքը պարզապես հանձնվել է իշխանությունների դավաճանության հետևանքով։
Հիմա Երևանում նույնպես կասկածների ու դավադրության տեսությունների պակաս չկա։ Ընդ որում, դրանց խորացմանը նպաստել են հենց Հայաստանի խորհրդարանում հնչած արտահայտությունները. «առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել», էլ չեմ ասում հայտնի բնորոշման մասին՝ «Շուշին մի դժգույն ու դժբախտ քաղաք էր»։ Ինչևէ, տխուր իրականությունը մնում է անփոփոխ՝ կա քրեական գործ, կան բազմաթիվ հատորներ, չկան մեղադրյալներ և կասկածյալներ։
Ազնավուրի հրապարակից մեկնարկել է «Միասին» շարժան երթը դեպի Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Մեկնարկել է «Միասին» շարժման երթը դեպի Եռաբլուր
Լրահոս
0