00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան F-16 կործանիչների ձեռքբերման հարցը լուծելու հույս ունի

© AP Photo / Virginia MayoԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Թուրքիան հույս ունի, որ ամերիկյան F-16 կործանիչներ գնելու հարցը դրական լուծում կստանա, սակայն վստահություն չկա, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գործընթացը շարունակվում է։ Այս առնչությամբ Կոնգրեսի հարցին ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է նամակով, որը հրապարակվել է մեր մամուլում։ Թեև այդ նամակում որոշ դրական պահեր կան, հարկավոր է զգույշ լինել։ Սա երկար գործընթաց է, մենք հույս ունենք, որ այն դրական արդյունքի կհանգեցնի։ Արդյո՞ք հնարավոր է, որ F-16-ի խնդիրը դրական ելք ունենա: Հնարավոր է։ Բայց արդյո՞ք դա հաստատ է։ Ոչ։ Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին։ Եթե մենք նոր F-16-ներ գնենք, դա կօգնի մեր ռազմաօդային ուժերին, քանի դեռ մեր ազգային մարտական ինքնաթիռները չեն արտադրվել»,- Haberturk TV-ին ասել է Աքարը։
Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն
ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35-ի մասին համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է ուրիշ կործանիչներ գնել, սակայն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ներ։ Այս հարցը ևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. պետդեպարտամենտը լոբինգ է անում այդ հարցը՝ կոնգրեսականներին համոզելով, թե գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»:
Լրահոս
0