00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիարբեքիրում 14-րդ դարի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին է բացվել վերականգնումից հետո

© Photo : provided by Hamshen TourՍուրբ Կիրակոս եկեղեցին
Սուրբ Կիրակոս եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Սուրբ Կիրակոս եկեղեցին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել։ Սահակ Մաշալյանը եկեղեցու վերաբացումը կարևոր իրադարձություն է համարել Դիարբեքիրի քրիստոնյա բնակչության համար։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, վերաբացվել է հավատացյալների համար, գրել է թուրքական Daily Sabah պարբերականը։
Վանական համալիրը գտնվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր թաղամասում (պատմական Տիգրանակերտ)։ Տաճարը շատ էր տուժել 2015 թվականին թուրքական զորքերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) միջև տեղի ունեցած բախումների հետևանքով:
Անցած կիրակի օրը եկեղեցում վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պատարագ է մատուցվել։
Հանդիսավոր արարողությանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը եկեղեցու բացումը կենսական իրադարձություն է համարել Դիարբեքիրի քրիստոնյա բնակչության համար, որի թիվը կրճատվում է:
Վերականգնման աշխատանքները սկսվել են 2019 թվականին և իրականացվել են Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ։

Սուրբ Կիրակոս եկեղեցու դժվար ճակատագիրը

1376 թվականին կառուցված Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծն է Մերձավոր Արևելքում, այն տեղավորում է 1400 հավատացյալի։ Իր պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն միշտ վերականգնվել է հավատացյալների, Թուրքիայի պետության, հայ համայնքի և սփյուռքի ջանքերով։
Մինչև 1915 թվականը տաճարի զանգակատունը քաղաքի ամենաբարձր կառույցն էր։ Եվ քանի որ այն ամբողջ շրջանի մզկիթների մինարեթներից բարձր էր, թուրքերը հրետանային համազարկով վերացրին զանգակատունը։
1915 թվականի Ցեղասպանությունից հետո պատմական Տիգրանակերտի հայ բնակչությունը, որը գերակշռող էր տարածաշրջանում, գրեթե բնաջնջվեց։ Դրա հետևանքով, կտրուկ նվազեց Սուրբ Կիրակոս եկեղեցու ծխականների թիվը։ Իսկ 1980-ից այն լիովին լքվեց։
Սակայն մի քանի տասնամյակ անց Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերի կողմից ստեղծվեց նշանավոր տաճարի վերակառուցման հիմնադրամ։ Հիմնադրամին նվիրատվություններ էին ուղարկում նաև այլ երկրներում ապրող հայերը։ Արդյունքում 2011 թվականին եկեղեցին վերականգնվեց։
2012 թվականի նոյեմբերին՝ 32 տարվա ընդմիջումից հետո, այստեղ տեղի ունեցավ առաջին եկեղեցական արարողությունը։ Նույն օրը եկեղեցում կայացավ առաջին պսակադրությունը։
Թուրք քաղաքագետ, գրող և լրագրող Ջենգիզ Աքթարը պնդում է, որ եկեղեցին կարևոր խորհրդանիշ է։

«Ցեղասպանությունից առաջ Դիարբեքիրը հայկական քաղաք էր։ Այժմ այստեղ գրեթե ոչ ոք չի մնացել, և այս եկեղեցու վերականգնումը կարևոր դեր ունի։ Այս եկեղեցու վերականգնմամբ թե՛ հայ համայնքը, թե՛ տեղական իշխանությունները կրկին ինքնավստահություն են ձեռք բերում։ Եկեղեցու վերակառուցման նախագիծը նույնպես մեծ արձագանք է ունեցել ողջ աշխարհի հայկական սփյուռքում»,- ավելի վաղ ասել էր քաղաքագետը։

Եկեղեցին այն վայրն էր դարձել, որտեղ տարածաշրջանում բնակվող ազգությամբ հայերը, որոնց ընտանիքները կրոնափոխ էին եղել, բացահայտում էին իրենց ազգային արմատներն ու վերականգնում պապերի հավատը…
Սակայն այն երկար չգործեց․ 2015 թ․-ին Դիարբեքիրում թուրք-քրդական բախումների ժամանակ տեղի վանքերը լուրջ վնասներ կրեցին, և Սուրբ Կիրակոս եկեղեցին փակվեց։ Այդ ժամանակ էլ Թուրքիայի Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին պետականացնելու մասին։
Նույն որոշմամբ ազգայնացվեցին նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, Սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաև ասորական, քաղդեական և բողոքական վանքերը։ 2016 թվականին Սուրբ Կիրակոս եկեղեցուն շնորհվեց պետության կողմից պահպանվող օբյեկտի կարգավիճակ։
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
Լրահոս
0