00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարի Գագոսյանը Ուորհոլի հեղինակած Մոնրոյի նկարը գնել է ռեկորդային 195 մլն դոլարով

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոց«Ես՝ Էնդի Ուորհոլը» ցուցահանդեսը
«Ես՝ Էնդի Ուորհոլը» ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Բաժանորդագրվել
Christie’s-ում նոր ռեկորդ է սահմանվել ամերիկացի արվեստագետների ստեղծագործությունների համար, որոնք երբևԷ վաճառվել են աճուրդում: Լոտի համար չորս մասնակից էր պայքարում, բայց հաղթեց Լարի Գագոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած՝ Մերիլին Մոնրոյի դիմանկարը Christie's-ում վաճառվել է 195 մլն դոլարով: Այս մասին հայտնում է աճուրդային տան կայքը:
Այսպիսով, կտավը դարձել է 20-րդ դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը վաճառվել է աճուրդով, և աշխարհում արժողությամբ երկրորդ ստեղծագործությունը, որը ներկայացվել է հրապարակային վաճառքի: Առաջին տեղում է Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» (որը 2017 թվականին 450 մլն դոլարով գնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը):
Էնդի Ուորհոլի 1964 թվականի մետաքսագրական դիմանկարը հայտնի է Shot Sage Blue Marilyn անվամբ։ Նկարիչը պատկերել է 1953 թվականի Մերիլին Մոնրոյի «Նիագարա» ֆիլմի գովազդային լուսանկարը։ Այս աշխատանքի միջոցով Ուորհոլը դերասանուհուն վերածել է փոփ-արտի կուռքի՝ նրան «շնորհելով» վարդագույն դեմք, սուտակե շուրթեր և կապույտ ստվերաներկ՝ կապտականաչ ֆոնին։
Նկարի համար պայքարում էր աճուրդի չորս մասնակից, արդյունքում հաղթել է արտ-դիլեր Լարի Գագոսյանը, որը աշխարհով մեկ սփռված Gagosian պատկերասրահների սեփականատերն է: Նա դա արել է չորս րոպեում, Մանհեթենի Ռոքֆելլեր կենտրոնի Christie's աճուրդի տան վաճառասրահում։
Հատկանշական է, որ փորձագետներն աճուրդից առաջ ստեղծագործությունը գնահատում էին 200 մլն դոլար։ Ուորհոլի վաճառքների նախորդ ռեկորդը 110,5 մլն դոլար է՝ նրա հովանավորյալ Ժան Միշել Բասկիայի գանգի պատկերի համար:
Դիմանկարը տրամադրել է Թոմաս և Դորիս Ամմանների շվեյցարական հիմնադրամը, որը զբաղվում է երեխաների և երիտասարդների առողջության հարցերով։ Ստացված բոլոր միջոցները կուղղվեն բարեգործությանը։
Shot Sage Blue Marilyn-ը Էնդի Ուորհոլի ամենահայտնի աշխատանքներից է։ Նկարը ստեղծվել է մետաքսագրության մեթոդով 1964 թվականին՝ Մերիլին Մոնրոյի մահից երկու տարի անց: Ավելի վաղ այն ցուցադրվել է Նյու Յորքի Guggenheim թանգարանում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում և Լոնդոնի Թեյթ պատկերասրահում:
Apple-ի առաջին համակարգիչներից մեկը 400 հազար դոլարով վաճառվել է աճուրդում
Ուորհոլը Մերիլին Մոնրոյի հինգ մետաքսագրական պատկեր է ստեղծել, յուրաքանչյուրն իր ֆոնն ունի։ Բացի կապտականաչից, կան նաև կարմիր, նարնջագույն, կապույտ և փիրուզագույն ֆոները։ 1964թ․-ին նկարչուհի Դորոթի Փոդբերը Ուորհոլի ստուդիայում՝ «Ֆաբրիկայում» ատրճանակից կրակ էր բացել այդ աշխատանքների վրա։
Ուորհոլը վերականգնել է վնասված կապույտ և կարմիր ֆոնով նկարները, մյուս երեք աշխատանքներն անվնաս էին մնացել։
Լրահոս
0