00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հանցավոր խումբը հավաքագրել է ՌԴ-ից ու Բելառուսից ժամանած մարմնավաճառներին

© AFP 2024 / ODD ANDERSENՊոռնկուհի
Պոռնկուհի - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Պոռնկուհի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրեններին ՝ արգելափակելու պոռնկության տարածմանը նպաստող կայքը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է ներկայացրել ՌԴ-ից ու Բելառուսից Հայաստան ժամանած մարմնավաճառների հավաքագրմամբ ու շահագործմամբ զբաղվող խմբի գործունեության մասին։
Ըստ հարուցված քրեական գործի նյութերի` խմբի անդամները, հիմնականում առցանց եղանակներով, հավաքագրել են ՌԴ-ի, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառների, նրանց խոստացել ՀՀ-ում ու այլ երկներում ապահովել հաճախորդներով ու ժամանակավոր բնակարաններով՝ դրա դիմաց նրանցից պահանջելով «վաստակած» գումարների կեսը։
Կազմակերպված խմբի կազմում ընդգրկվել նաև վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող քաղաքացիներ ու Երևանում գործող կազմակերպության սեփականատերն ու աշխատակիցը։
Կազմակերպված հանցավոր խմբի անդամները համացանցով կապ են հաստատել արտերկրում բնակվող մարմնավաճառների հետ, նրանցից ստացել նրանց էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով ստեղծել անհատական էջեր հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում: Ապա կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը Հայաստան, Երևանի կենտրոնում վարձել բնակարաններ` պոռնկությամբ զբաղվելու նպատակով։
Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի շուրջ և հաճախորդներին փոխանցել մարմնավաճառների բնակարանների հասցեները: Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար գումար ստացել, որի կեսը հետո փոխանցել են հանցախմբի անդամներին:
Դատախազությունը հայտնում է, որ քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Միաժամանակ, դատախազությունը հայտնում է, որ նշված կայքն այսօր էլ շարունակում է գործել, քանի որ տարբեր անձինք օգտվում են դրանից։
Խնդրի լուծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների` «ՄՏՍ Հայաստանի», «Յուքոմի» և «Թիմ Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեններին՝ արգելափակելու պոռնկության տարածմանը նպաստող կայքը։
Բացահայտվել է օտարերկրյա կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. 3 ձերբակալված կա
Լրահոս
0